Նորություններ

jpg1-25_4LvsN.jpg
29 06 2026

Արմեն Աղաջանյանի երգեհոնային մենահամերգը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 27-ին կայացել է անվանի երգեհոնահար Արմեն Աղաջանյանի մենահամերգը։

Համերգային ծրագրում ընդգրկված էին արևմտաեվրոպական դասական երաժշտության և հայկական երաժշտարվեստի նշանավոր ստեղծագործություններ։ Երեկոյի ընթացքում հնչել են Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի, Յոհան Սեբաստիան Բախի, Գաբրիել Ֆորեի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջորջ Թալբեն-Բոլի, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործությունները՝ երգեհոնի համար կատարված փոխադրություններով։

Երաժշտական երեկոյին ելույթներով հանդես են եկել նաև թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը, ջութակահարուհի Ադրինե Աղաջանյանը, քանոնահարուհիներ Դիանա Վարդանյանը և Մերի Մուսինյանը՝ իրենց կատարումներով ամբողջացնելով համերգային ծրագրի գեղարվեստական ամբողջականությունը։


Поделиться
Класс