Նորություններ

img-38_21j65.jpg
12 12 2025

Արիաներ իտալական օպերաներից․ ճանապարհորդություն ժամանակից դուրս 

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը դեկտեմբերի 11-ին ներկայացրել են գեղեցիկ երաժշտական երեկո՝ արտացոլելով իտալական օպերային արվեստի շքեղությունն ու խորությունը։

Համերգը ղեկավարել է Իտալիայից հրավիրված դիրիժոր Ջուզեպպե Ստիլիտանոն, որի մեկնաբանությամբ երեկոն ստացել է իսկական իտալական հնչողություն։

Բեմում հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ ընդլայնված կազմով, իսկ մեներգիչներն էին՝ տենոր Հովհաննես Անդրեասյանը, բարիտոն Արտակ Կուլիջանյանը, սոպրանո Օֆելյա Համբարձումյանը և մեցցո-սոպրանո Գրետա Բագիյանը։

Նրանց կատարմամբ հնչել են Պուչինիի, Վերդիի, Բելլինիի, Դոնիցետտիի և այլ մեծ կոմպոզիտորների հայտնի արիաները՝ ներկայացնելով օպերայի լիրիկական, դրամատիկ և հերոսական ամբողջ գունապնակը։


Поделиться
Класс