Նորություններ

img-1__3236.jpg
08 10 2025

«Ազնավուր․ հավերժ մեղեդիներ»

Հայաստանի պետական կամերային երգչախումբը և մենակատարները հոկտեմբերի 7-ին հանդիսատեսին են ներկայացրել Ազնավուրի ամենասիրելի երգերի բազմաձայն մշակումները՝ միավորելով դասական կատարողական ոճը ժամանակակից լուծումներով։

Երեկոյի ընթացքում հնչել են հանրաճանաչ ստեղծագործություններ՝ «Բոհեմ», «Դեռ երեկ», «Մեռնել սիրելով», «Նրանք ընկան», «Մնա», «Նա», «Քեզ համար Հայաստան» և այլ սիրված երգեր։

Համերգին հանդես են եկել մենակատարներ Մավր Մկրտչյանը, Ժաննա Դավթյանը, Վարդան Բադալյանը, Արամ Ավետիսյանը, Ռազմիկ Բաղդասարյանը, Քերոբ Հովելյանը և Մարինե Սաղաթելյանը։

Երեկոյի երաժշտական ուղեկցումը դաշնամուրով և ստեղծագործական մշակումներով ապահովել է դաշնակահար Կարեն Անանյանը։

Միջոցառումն անցկացվել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի կազմավորման 25-ամյակի շրջանակում՝ ընդգծելով ոչ միայն Ազնավուրի անգնահատելի ժառանգությունը, այլև երգչախմբի ստեղծագործական ուղու նշանակալի վաստակը։

Երեկոն եզրափակվել է բուռն ծափերով և շնորհակալությամբ՝ հիշեցնելով, որ Շառլ Ազնավուրի երաժշտությունը շարունակում է ապրել ու ոգեշնչել տարբեր սերունդների։


Поделиться
Класс