Նորություններ

aznavour-photo-86_VxSHj.jpg
10 02 2026

Ազնավուր․ հավերժ մեղեդիներ 

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 9-ին կայացել է «Ազնավուր․ հավերժ մեղեդիներ» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ։

Համերգը նվիրված էր լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երաժշտական հարուստ ժառանգությանը։ Երգչախումբը ներկայացրել է Ազնավուրի հանրաճանաչ ստեղծագործությունների բազմաձայն մշակումներ՝ համադրելով դասական և ժամանակակից մոտեցումները, ստեղծելով խորիմաստ ու հուզիչ երաժշտական միջավայր։

Ծրագրում հնչել են Շառլ Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները՝ «Կոմեդիանտներ» «Դեռ երեկ», «Վենետիկ առանց քեզ», «Մեռնել սիրելով», «Նրանք ընկան», «Բոհեմ», «Ֆորմիդաբլե», «Մնա», «Մամա», «Նա», «Հավերժ սեր», «Երբ սիրում ես ինձ», «Ավե Մարիա», «Քեզ համար Հայաստան»։

Համերգի ընթացքում որպես մենակատարներ ելույթով հանդես են եկել Մավր Մկրտչյանը, Ժաննա Դավթյանը, Արամ Ավետիսյանը, Քերոբ Հովելյանը, Մարինե Սաղաթելյանը, Աբել Աբելյանը։ Դաշնամուրային ստեղծագործություններն ու մշակումները՝ Կարեն Անանյանի։

Համերգային ծրագիրը ևս մեկ անգամ ընդգծել է Ազնավուրի երաժշտության զգայական և գեղագիտական առանձնահատկությունը և նրա բացառիկ տեղը համաշխարհային մշակույթում։


Поделиться
Класс