Նորություններ

lua7831__DbFB.jpg
30 08 2025

Ազգային երաժշտություն, երգ ու պար՝ Կամերայինի բացօթյա բեմում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմը օգոստոսի 29-ին լցվել էր ազգային երաժշտությամբ՝ նորովի շնչով և ոգեշնչող էներգիայով՝ «Կաթիլ» բենդի մատուցմամբ։

Երեկոն դարձել էր իսկական տոն հանդիսատեսի համար՝ միախառնելով երգը, պարը և անմիջական մթնոլորտը։

Լազպարի, Ցայգանվագ, Զիմ խորոդիկ յար, Էս Գիշեր, Սոնա յար, Խամ խամա, Կուզիմ, Խիո, Էս գիշեր և այլ հայկական սիրված երգեր հնչել են «Կաթիլ»-ի կատարմամբ՝ բենդին հատուկ յուրատիպ մեկնաբանությամբ։

Համերգի ամբողջ ընթացքում հանդիաստեսը երաժիշտների գեղեցիկ կատարումների ներքով երգով և պարով վայելել է երեկոն։


Поделиться
Класс