Նորություններ

jpg17-20_U1bhm.jpg
23 07 2026

«Swinging with Babajanyan» համերգային ծրագիրը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հուլիսի 22-ին կայացել է «Swinging with Babajanyan» համերգային ծրագիրը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 105-ամյակին։

Համերգի ընթացքում երգչուհի Աննա Կոստանյանը և Դավիթ Մելքոնյան քառյակը ներկայացրել են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների՝ հատուկ այս նախագծի համար պատրաստված ջազային մշակումները։ Ծրագրում ընդգրկված էին կոմպոզիտորի սիրված երգերն ու մեղեդիները, որոնք հնչել են ժամանակակից ջազային մեկնաբանությամբ՝ համադրելով բնօրինակ ստեղծագործությունների երաժշտական ինքնատիպությունն ու ջազային իմպրովիզացիայի արտահայտչական հնարավորությունները։

Համերգին մասնակցել են վոկալիստ Աննա Կոստանյանը, սաքսոֆոնահար և նախագծի մշակումների հեղինակ Դավիթ Մելքոնյանը, դաշնակահար Կարեն Գրիգորյանը, կոնտրաբասահար Դեյվ Գյոդակյանը և հարվածային գործիքների կատարող Հակոբ Օրդակյանը։

Համերգն անցկացվել է Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան ամառային բացօթյա համերգաշարի շրջանակում՝ համախմբելով ջազային երաժշտության և Առնո Բաբաջանյանի ստեղծագործության բազմաթիվ երկրպագուների։


Поделиться
Класс