04 09 2025
«Ethno Colors» խումբը եզրափակել է Կամերայինի բացօթյա համերգաշարը
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում սեպտեմբերի 3-ին կայացել է այս տարվա վերջին բացօթյա համերգը՝ «Ethno Colors» երաժշտական խմբի մասնակցությամբ։
Համերգի ընթացքում հնչեցել են հայկական սիրելի և ազգային երգեր՝ խմբին հատուկ յուրօրինակ մատուցմամբ։ «Ethno Colors»-ը հանդիսատեսին է ներկայացրել գեղջկական ու ծիսական երգեր Տիգրանակերտի, Մուշի, Սասունի, Վանի և Մուսալեռի տարածաշրջաններից, ինչպես նաև Կոմիտասի մշակած երգերից։
Ժամանակակից գործիքավորումով և նորովի մեկնաբանությամբ համերգը վերածվել է իսկական երաժշտական տոնի՝ պարգևելով հանդիսատեսին անմոռանալի զգացողություններ։
Լրահոս