Նորություններ

img-14_-qy97.jpg
18 12 2025

«…և մի անլուրջ համերգ». «Հովեր» երգչախմբի տարեվերջյան արտասովոր համերգ-ներկայացումը 

«Հովեր» պետական կամերային երգչախումբը դեկտեմբերի 17-ին ներկայացրել է «…և մի անլուրջ համերգ» խորագրով արտասովոր տարեվերջյան համերգը։

Համերգային ծրագիրը բաղկացած էր չորս ենթաբաժնից, որոնցից յուրաքանչյուրում ներկայացվում էին տարբեր պատմություններ՝ ոչ սովորական երգչախմբային արվեստի, արտասովոր իրավիճակների, հետաքրքիր բեմական լուծումների և ձևավորման միջոցով։

Համերգային ծրագիրը ներկայացնում էր երաժշտական և թատերական մտածողության բազմազան ու համարձակ համադրություն՝ դասականից մինչև ժամանակակից ստեղծագործություններ, հումորային, փիլիսոփայական և աբսուրդի տարրերով։ Կոմիտասից և Բախից մինչև Ջոն Քեյջ, Լուչանո Բերիո ու ժամանակակից հայ հեղինակներ՝ ծրագիրը հանդիսատեսին տարավ անսպասելի հնչողությունների, խաղային ձևերի և ոչ սովորական երաժշտական պատմությունների աշխարհ։

Համերգը ղեկավարել է Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, երգչախմբավարի օգնական՝ Տաթևիկ Դանիելյան, կոնցերտմայստեր՝ Կիմա Օհանյանը։

Մենակատարներ՝ Արամո Մամիկոնյան (շեփոր, ակորդեոն), Աշոտ Մարգարյան (հարվածային գործիքներ), Սոնյա Ենգիբարյան (տավիղ), Վահագն Բաբլոյան (կախոն)։


Поделиться
Класс