Նորություններ

photo-25_yPTkU.jpg
12 04 2025

«Տեսիլներ… Քեզ համար…» գրական-երաժշտական երեկո

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Տեսիլներ… Քեզ համար...» խորագրով յուատիպ գրական-երաժշտական երեկոն։

ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի խոսքի վարպետությունն ու դերասանական հմայքը, դաշնակահար Կարեն Անանյանի նուրբ ու զգայուն դաշնամուրային հնչյունները և թավջութակահար Արփենիկ Հակոբյանի թավջութակի արտահայտիչ ու հուզիչ ձայնը միավորվել էին՝ ստեղծելով հուզական, հորինված մի աշխարհ։

Որպես մեկ ամբողջական ներկայացում՝ ներդաշնակորեն միահյուսել էին Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Ջուլիետ Գրիգորյանի և Սլավիկ Չիլոյանի ստեղծագործությունները՝ հանդիսատեսին տանելով գեղարվեստական ճամփորդության՝ բացահայտելու բանաստեղծների նուրբ ու խորիմաց տիեզերքը։


Поделиться
Класс