«Տարվա եղանակները»՝ կամերային նվագախմբի կատարմամբ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մարտի 27-ին կայացել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որի ընթացքում ներկայացվել է համաշխարհային երաժշտության նշանավոր գլուխգործոցներից մեկը՝ Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունը։
Համերգին որպես մենակատար հանդես է եկել միջազգային մրցույթների դափնեկիր, 2018 թվականի Եհուդի Մենուհինի երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի և 2020 թվականի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող ջութակահար Դիանա Ադամյանը։
Երաժշտական երեկոն ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանը։
Համերգային ծրագրում ընդգրկված էին նաև Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործությունները՝ «Փոքրիկ գիշերային սերենադը» (Serenade No. 13 in G major, K. 525) և Դիվերտիմենտո ռե մաժոր, K. 138/125c, որոնք համերգին հաղորդել են լույս, պարզություն և դասական ներդաշնակություն։