«Տաղարան» համույթի տոնական համերգով ԿԵԱԿ-ը եզրափակել է համերգային տարին
Դեկտեմբերի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել 2025 թվականի վերջին տոնական համերգը, որը ներկայացրել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը։
Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որպես մենակատարներ հանդես են եկել Լուսինե Մարկոսյանը, Գայանե Ղամբարյանը, Գալինա Ցոլակյանը, Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը, Հովսեփ Նշանյանը և Արամո Մամիկոնյանը։
Համերգային ծրագիրը ներառում էր եվրոպական բարոկկոյի և ռոմանտիզմի երգեհոնային ու նվագախմբային գլուխգործոցներ, սարսուելայի գունեղ էջեր ու հայկական ժողովրդական երգ-պարային երաժշտություն:
Հնչել են Միշել Կորետի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի կոնցերտները երգեհոնի և նվագախմբի համար, Խերոնիմո Խիմենեզի և Ռուպերտո Չապիի սարսուելաներից հատվածներ, ինչպես նաև Ռիխարդ Շտրաուսի «Գարնանային ձայներ» ստեղծագործությունը։ Ծրագրի ազգային շերտը ներկայացվել է «Զեբագի» հարսանեկան պարով, որը կատարել է անսամբլը, ինչպես նաև «Վերին արտերուն գարին», «Յաման յար», «Ինջինար յար ջան», «Պարերգ Մուսա լեռան» և «Հոյ Նազան իմ յարը» ժողովրդական երգերով՝ հանդիսատեսին փոխանցելով հայկական երաժշտական ժառանգության ջերմությունն ու կենսախինդ ոգին։
Երեկոյի ընթացքում հնչած բոլոր մշակումներն ու գործիքավորումները կատարված էին Սեդրակ Երկանյանի կողմից՝ համադրելով հնագույն, դասական և ժողովրդական երաժշտական շերտերը մեկ ամբողջական և տոնական հնչողության մեջ։