25 05 2026
«Տաղարան» համույթի երգեհոնային երաժշտության երեկոն՝ Չարենցավանում
Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում մայիսի 22-ին կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը։
Համերգային ծրագրում հնչել են Յ. Ս. Բախի և Գ. Ֆ. Հենդելի երգեհոնային կոնցերտները։
Երեկոյի մենակատարներն էին Արմեն Աղաջանյանը, Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը և Վահագն Մարգարյանը։
Համերգն անցկացվել է դպրոցի հիմնադրման 60-ամյա հոբելյանական համերգաշրջանի շրջանակում։
Համույթի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։
Լրահոս