Նորություններ

img-38_9ySiT.jpg
29 04 2026

«Տաղարան» համույթը ներկայացրել է հոբելյանական համերգ՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան 341-ամյակին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն ապրիլի 28-ին տեղի է ունեցել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի ծննդյան 341-ամյակին։

Երեկոյի ընթացքում հանդես են եկել մենակատարներ մեցցո սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Լուսինե Մարկոսյանը և երգեհոնահար Վահագն Մարգարյանը։

Համերգային ծրագրում ներառված էին Յոհան Սեբաստիան Բախի հանրահայտ ստեղծագործությունները՝ «Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար» (ռե մինոր, BWV 1052) և «Կանտատ №170», որոնք հանդիսատեսին տեղափոխել են բարոկկո դարաշրջանի խորքեր՝ ստեղծելով անմոռանալի երաժշտական փորձառություն։

Համերգը ղեկավարել է գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։


Поделиться
Класс