Նորություններ

jpg-89_1jczt.jpg
29 05 2026

«Տաղարան» համույթը ներկայացրել է Գայանե Ղամբարյանի «Իսպանիայից եմ գալիս» խորագրով մենահամերգը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 27-ին Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացրել է սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ղամբարյանի «Իսպանիայից եմ գալիս» խորագրով մենահամերգը։

Համերգային ծրագիրը կազմված էր երկու բաժնից՝ հանդիսատեսին ներկայացնելով իսպանական երաժշտության կրքոտ և գունեղ աշխարհը։

Առաջին բաժնում հնչել են Պաբլո Լունայի, Կարլոս Գուաստավինոյի, Խերոնիմո Խիմենեսի, Միգել Սանդովալի, Միգել Մարկեսի և Ագուստին Լարայի ստեղծագործությունները։

Երկրորդ բաժնում ներկայացվել են Ռուպերտո Չապիի, Ֆեդերիկո Մորենո Տորրոբայի, Էռնեստո Լեկուոնայի, Խերոնիմո Խիմենեսի, Մանուել Նյետոյի և Խոսե Մարիա Կանոյի ստեղծագործությունները։

Երեկոն գեղեցիկ կատարումներով ամբողջացրել է «Այաս» պարային դպրոցը՝ գեղարվեստական ղեկավար Ասյա Թադեվոսյան։

Համույթի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, ով իրականացրել է նաև ստեղծագործությունների մշակումներն ու գործիքավորումը։


Поделиться
Класс
Լրահոս