Նորություններ

007a1455_ySGha.jpg
05 07 2025

«Յ.Ս. Բախ, Գ.Ֆ. Հենդել, Ա. Վիվալդի - Բարոկո երաժշտության երեք տիտաններ». «Տաղարան» համույթ

Հուլիսի 4-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացրել է բացառիկ համերգային ծրագիր՝ նվիրված բարոկկո դարաշրջանի երեք հանճարեղ կոմպոզիտորներին՝ Յոհան Սեբաստիան Բախին, Գեորգ Ֆրիդրիխ Հենդելին և Անտոնիո Վիվալդիին։

«Յ.Ս. Բախ, Գ.Ֆ. Հենդել, Ա. Վիվալդի - Բարոկո երաժշտության երեք տիտաններ» խորագրով համերգը հանդիսատեսին տրամադրել է իսկական երաժշտական ճանապարհորդություն դեպի XVII-XVIII դարերի Եվրոպա։

Երգեհոնն այս համերգի առանցքում էր։ Երգեհոնահարներ Թերեզա Ոսկանյանն ու Արմեն Աղաջանյանը ներկայացրել են երկու կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար՝ Յ.Ս. Բախի և Գ.Ֆ. Հենդելի ստեղծագործություններից, իսկ բարոկկո դարաշրջանի մեներգային գլուխգործոցները հնչել են մենակատարների՝ տենոր Արամո Մամիկոնյանի, սոպրանո Գալինա Ցոլակյանի և Վարդ Ենոքյանի կատարմամբ։

Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։

Համերգը ընդգծել է բարոկկո երաժշտության ամբողջական գունապնակը՝ Բախի խստապահանջ արտահայտչամիջոցներից մինչև Հենդելի հուզական խորություն և Վիվալդիի լուսավոր թեթևություն։


Поделиться
Класс