
19 10 2022
«Մենամարտ»՝ ՀՊԿՆ-ի հետ
Համերգը նվիրված է լատվիացի անվանի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսի 75-ամյակին։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։ Երեկոյին որպես մենակատարներ հանդես եկան ճանաչված երաժիշտներ Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Մաքսիմ Նովիկովը (ալտ):
Համերգային ծրագրում Գեորգս Պելեցիսի «Աշուղի պատմությունը» ալտի, դուդուկի և լարայինների համար, «Զարդենու ձայնը», «Յասամանի այգի» և «Ծաղկած հասմիկ» ջութակի, վիբրաֆոնի և լարայինների համար, Ռոբերտո դի Մարինոյի Կոնցերտ թիվ 1 ջութակի և լարայինների համար, «Ներեուհիներ» կոնցերտ ալտի և լարայինների համար ստեղծագործություններն են։ Բոլոր կատարվող ստեղծագործությունները հայաստանյան պրեմիերաներ են։
Լրահոս