Նորություններ

img9816_bCWgA.jpg
24 07 2025

«Հովեր» պետական կամերային երգչախմբի հոգևոր համերգը Գյումրիում

Հուլիսի 23-ին Գյումրու կամերային դահլիճը լցված էր հոգևոր երաժշտության հնչյուններով։ «Հովեր» պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, ներկայացրել է «Հոգևոր խմբերգային երաժշտության համերգ» խորագրով մենահամերգը։

Համերգային ծրագրում ներկայացված էին ինչպես համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների՝ Բախի, Պուլենկի, Բրուքների, Մյանտյույարվիի և Շչեդրինի հոգևոր ստեղծագործությունները, այնպես էլ Կոմիտասի հոգևոր և ժողովրդական հիմքով երգչախմբային երգերը։

Այս մենահամերգը ևս մեկ անգամ հաստատել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի բարձր արվեստն ու նվիրումը՝ հոգևոր երաժշտությունը ժամանակակից հանդիսատեսին հասանելի և հոգեհարազատ դարձնելու գործում։


Поделиться
Класс