Նորություններ

photo2022-10-19-081700_6BLLd.jpeg
19 10 2022

«Հայահավաք» | Կարո Ավեսյանը

Հունիսի 30-ին, ժամը 19։30 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ նախագծի համերգը։ Ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար և գլխ. դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։  Դիրիժոր՝ Կարո Ավեսյան (Լիբանան):

 Ծրագրում՝Գուստավ Հոլստի Սբ. Պողոսի Սյուիտ, Բարտոկի Ռումինական ժողովրդական պարեր, Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարային նվագախմբի եւ գոսերի համար ստեղծագործություններն էին։ 

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում այնպիսի արտիստներ, ովքեր նախկինում որոշ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում, հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով, ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը: 

Մեր օրերում կա հստակ գաղափարների շուրջ բոլոր հայերին միավորելու ձգտում՝ անկախ զբաղմունքից, բնակության վայրից ու հասարակական կյանքի վերաբերյալ տեսակետներից։ Եվ ԿԵԱԿ թիմը վստահ է՝ այս ամենը կարող է ապահովել մշակույթը, որը մեր պատմության ծանրագույն շրջաններում իրականացրել է հենց միավորիչ գործառույթ։ Նախագիծը ստեղծվել է հենց այս գաղափարախոսությամբ։ 

Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով են ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը, կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը, շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։ 

Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ 


 


Поделиться
Класс