Նորություններ

photo-50_8JDX3.jpg
06 10 2026

«Լսելով Կոմիտաս․ ֆոլկից ջազ» համերգը՝ Երևանում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հոկտեմբերի 5-ին կայացել է Երևանի պետական կամերային երգչախմբի և «Dialog Project» երաժշտական խմբի համատեղ «Լսելով Կոմիտաս․ ֆոլկից ջազ» համերգը։

Կոմիտասի ստեղծագործությունների Վահագն Բաբլոյանի ժամանակակից մշակումները հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու կոմիտասյան երաժշտությունը՝ պահպանելով նրա ինքնատիպ հնչերանգն ու երաժշտական էությունը։

Կոմիտասի մաքրամաքուր մեղեդիները երգչախմբային կատարմամբ համադրվում են դաշնամուրի, շեփորի, թավջութակի և հարվածային գործիքների հնչյունների հետ՝ ստեղծելով նոր հնչողություն և միաժամանակ ներկայացնելով Կոմիտասի երաժշտությունը ժամանակակից երաժշտական մտածողության համատեքստում։

Երեկոյի ընթացքում հնչել են «Խնկի ծառ», «Գյուլում ջան», «Ամպելա կամար կամա», «Հով արեք, սարեր ջան», «Վիրավոր լորիկ», «Չեմ կրնա խաղալ», «Անձրևն եկավ, վայ լելել» և այլ ստեղծագործություններ։ Համերգը եզրափակվել է Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությամբ։

Մինչ երևանյան համերգը «Լսելով Կոմիտաս․ ֆոլկից ջազ» ծրագիրը ներկայացվել էր Սյունիքում՝ Մեղրիի մշակույթի կենտրոնում և Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում, որտեղ արժանացել էր հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։


Поделиться
Класс
Լրահոս