
«Ի հիշատակ». համերգ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին
Ապրիլի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Ի հիշատակ» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Համերգը ղեկավարել է Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ Ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։
Ծրագրում՝ Հարություն Դելլալյան, Կոմիտաս, Ջոն Թավեներ, Սամուել Բարբեր, Տիգրան Մանսուրյան, Դավիթ Հալաջյան…
Համերգի մեկնարկը տրվել է Հարություն Դելլալյանի «Հաղթական ռեքվիեմ» ստեղծագործությամբ, որը հանդիսատեսին է ներկայացրել Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի մենակատար, երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը։
Համերգին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։