15 09 2025
«Իսպանիայից եմ գալիս». Գայանե Ղամբարյան
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը սեպտեմբերի 14-ին ներկայացրել է սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ղամբարյանի մենահամերգը։
«Իսպանիայից եմ գալիս» խորագրով համերգի ընթացքում հնչել են հատվածներ իսպանական սարսուելաներից, ինչպես նաև իսպանական երգեր։
Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։
Երեկոյի իսպանական ոգին ամբողջացրել է «Այաս» համույթը՝ գեղեցիկ պարային համարներով։
Լրահոս