15 07 2025
«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»-3
Երգեհոնային հեքիաթներն արդեն սիրելի են դարձել մեր փոքրիկ հանդիսատեսին․ երեք ներկայացում՝ լի դահլիճով, սիրով ու կախարդանքով
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 14-ին ներկայացրել է «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» 3-րդ համերգ-ներկայացումը։
Մեկ ամսում՝ 3 ներկայացում՝ լեփ-լեցուն դահլիճով։
Ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը սիրով է ընդունվել մեր փոքրիկ հանդիսատեսի ու նրանց ծնողների կողմից։
Նախագիծը նպատակ ունի երեխաներին ծանոթացնել երգեհոնին՝ որպես հրաշալի ու բազմերանգ գործիք, բացելով նրանց առջև երգեհոնի կախարդական հնչյունների աշխարհը։
Համոզված ենք՝ այս համերգ-ներկայացումները կարևոր դեր կունենան ապագա երաժշտասեր հանդիսատես ձևավորելու գործում։
Կհանդիպենք աշնանը՝ նոր հեքիաթների սպասումով։
Լրահոս