Նորություններ

jpg17-60_TUe5d.jpg
29 07 2026

«Եվ արտակարգ՝ ոչինչ…». երեկո, որտեղ խոսում էին պոեզիան և երաժշտությունը

«Եվ արտակարգ՝ ոչինչ…» խորագրով գրական-երաժշտական երեկոն միավորել էր պոեզիայի և երաժշտության սիրահարներին։ Հուլիսի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը ներկայացրել է մի քանի պատկերներից հյուսված պոետիկ բեմադրություն՝ հանդիսատեսին տանելով հայ պոեզիայի տարբեր ժամանակաշրջանների լավագույն էջերով։

Գրական խոսքի տրամադրությունն ու հնչերանգն ամբողջացրել են դաշնակահար Կարեն Անանյանի և ֆլեյտահարուհի Մերի Մանուկյանի երաժշտական կատարումները՝ երեկոյին հաղորդելով առանձնահատուկ խորություն և նրբերանգ։

Երեկոյի՝ «Եվ արտակարգ՝ ոչինչ…» խորագիրը ներշնչված էր ժամանակակից հայ բանաստեղծ Սամվել Զուլոյանի (Զուլո) համանուն պոետիկ տողից՝ դառնալով ծրագրի գաղափարական և հուզական առանցքը։

Երեկոյի ընթացքում հնչել են Համո Սահյանի, Միսաք Մեծարենցի, Ռուբեն Սևակի, Վահան Թեքեյանի, Հրաչյա Սարուխանի, Ջուլիետ Գրիգորյանի և Սամվել Զուլոյանի (Զուլո) ստեղծագործությունները։


Поделиться
Класс