Նորություններ

photo-64_wtuAU.jpg
13 02 2026

«Արևը կայնե կեսօր». «Տաղարան» համույթ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 12-ին կայացել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Արևը կայնե կեսօր» խորագրով համերգը:

 Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել է հայկական դասական և ժողովրդական երաժշտությանը նվիրված բազմազան ու գունեղ ծրագիր, հնչել են ինչպես հոգևոր, ժողովրդական այնպես էլ պարային ստեղծագորժություններ՝ արտացոլելով հայկական մշակույթի խոր արմատները։

Ծրագրում ընդգրկված էին Մակար Եկմալյանի «Տեր, կեցո Դու զհայս», Կոմիտասի «Անտունի», Սայաթ-Նովայի «Դուն էն հուրին իս», Խաչատուր Ավետիսյանի «Կապույտ թռչուն», «Ժողովրդական պարերի շար» և այլ սիրված ստեղծագործություններ։

Համերգը ղեկավարել է համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը, որպես մենակատարներ հանդես են եկել Հասմիկ Հարությունյան (բլուլ), Մարիաննա Գևորգյան (քանոն), Լուսինե Դավոյան (ուդ), Քրիստինե Մնացականյան (սանթուր), Արտակ Ասատրյան (դուդուկ), Գալինա Ցոլակյան (սոպրանո), Արամո Մամիկոնյան (տենոր), Հովսեփ Նշանյան (բարիտոն)։


Поделиться
Класс