Նորություններ

img-62_T9z0j.jpg
28 11 2025

«Արքայական հունչեր, ձոներգեր». «Տաղարան» համույթ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 27-ին հնչել է յուրահատուկ համերգային ծրագիր․ Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացրել է «Արքայական հունչեր, ձոներգեր» խորագիրը կրող ծրագիր՝ միավորելով միջնադարյան եվրոպական շանսոնների նրբագեղությունը, բարոկկոյի շքեղ հնչողությունները և հայ հեղինակների հոգևոր ու ժամանակակից ստեղծագործությունների վեհությունը։

Ծրագրում տեղ էին գտել Տիբո IV-ի, Հենրի VIII-ի, Մարգերիտ դը Նավարի, Փյորսելի, Լյուլիի, ինչպես նաև Խոսրովիդուխտի, Արամ Խաչատրյանի, Արթուր Շահնազարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները։

Համերգին որպես մենակատար հանդես են եկել մեցցո-սոպրանո Լուսինե Մարկոսյանը, սոպրանոներ Գայանե Ղամբարյանն ու Գալինա Ցոլակյանը, տենոր Արամո Մամիկոնյանը և բարիտոն Հովսեփ Նշանյանը։

Համերգը ղեկավարել է Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը։

 


Поделиться
Класс