01 08 2025
«Արցախ» ջազ նվագախումբը՝ Կամերայինի բացօթյա բեմում
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հուլիսի 31-ին յուօրինակ ջազային համերգային ծրագրով է հանդես եկել «Արցախ» ջազ նվագախումբը։
Ջազային երեկոյի ընթացքում հնչել են հայկական և համաշխարհային ջազի գլուխգործոցներ, սվինգի և լատինամաերկիյան մեղեդիներ՝ ջազային մեկնաբանությամբ։
Ծրագրում ներառված էին Մարտին Վարդազարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ֆրենկ Սինատրայի, Չարլի Փարքերի, Էրիկ Ռիչարդսի և այլ հեղինակների ստեղծագործությունները։
Համերգը ղեկավարել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Լալայանը։
Մենակատարներ՝ Ալյոնա Բալույան (վոկալ), Գարո Խարազյան (վոկալ), Մարատ Բալայան (վոկալ), Գոռ Հայրապետյան (վոկալ), Անուշ Ստեփանյան (վոկալ), Սեդա Աղաբաբյան (վոկալ),
Համերգի հատուկ հյուրն էր բլուլահար Ավագ Մարգարյանը։
Լրահոս