«Ամռան գիշեր». համերգ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հուլիսի 28-ին տեղի է ունեցել Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված հայ երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։
«Ամռան գիշեր» խորագրով համերգային ծրագիրը բաղկացած էր երկու բաժնից՝ ընդգրկելով Կոմիտասի մշակած երգերը և ժողովրդական երգերի ժամանակակից մշակումներ՝ Վահագն Բաբլոյանի հեղինակությամբ։ Երեկոյի ընթացքում հնչել են պրեմիերաներ, որոնք առաջին անգամ են կատարվել հենց այս համերգի ընթացքում։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան
Մեներգիչներ՝ Ժաննա Դավթյան, Նելլի Քալաշյան, Անդրանիկ Մալխասյան, Էդգար Վարոսյան, Աբել Աբելյան
Երեկոն նվիրված էր ժողովրդական երգին՝ որպես ազգային հոգևոր ժառանգության մի մասի։
Համերգին ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։