Նորություններ

img-12_KuNSb.jpg
23 09 2025

 Հայ կոմպոզիտորների հոբելյանական երեկո Կոմիտասի անվան ազգային քառյակի հետ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 22-ին կայացել է Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված հայ կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի (105), Ալեքսանդր Հարությունյանի (105) և Էդգար Հովհաննիսյանի (95) հոբելյաններին։

«Հայ կոմպոզիտորների հոբելյանական երեկո» խորագրով համերգի շրջանակում ներկայացվել է՝

  • Ղազարոս Սարյան. «Հայաստան» սիմֆոնիկ պաննո, մաս 1՝ «Գառնի» (փոխադրումը լարային քառյակի համար՝ Ռուբեն Ասատրյանի),
  • Ղազարոս Սարյան. Կվարտետ № 2,
  • Ալեքսանդր Հարությունյան. Կվարտետ № 1,
  • Էդգար Հովհաննիսյան. Կվարտետ № 3, op. 24։

Համերգը եզրափակվել է Կոմիտասի ստեղծագործություններով։


Поделиться
Класс