Համերգներ

Գալիք համերգներ
26 նոյ
Գնել տոմս
Նոյեմբերի 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը կներկայացնի համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի և նրա դստեր՝ Կամիլա Երկանյանի համերգ-ցուցահանդեսը։
Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական ստեղծագործություններ, իսկ համերգասրահի պատերը կզարդարվեն Սեդրակ և Կամիլա Երկանյանների հեղինակած գեղանկարներով, որոնցից շատերը հանրությանը կներկայացվեն առաջին անգամ։
Երաժշտության և կերպարվեստի այս յուրահատուկ համադրությունը հանդիսատեսին կպարգևի արվեստով լի գեղեցիկ երեկո։

Ծրագրում`
1. Ֆրեդերիկ Շոպեն. Սկերցո հ.2, b-moll
2. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ֆանտազիա d-moll
3. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ռոնդո D-dur

Մենակատար՝ Սեդրակ Երկանյան 

4. Սերգեյ Ռախմանինով. Սյուիտ երկու դաշնամուրի համար (4 մաս)

Մենակատարներ՝ Սեդրակ Երկանյան, Կամիլա Երկանյան

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։

04 դեկ
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս
Մխիթար Սեբաստացի-350

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը՝ նվիրված հայ նշանավոր հոգևորական, գիտնական, բանաստեղծ, կոմպոզիտոր և Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու (1676–1749) ծննդյան 350-ամյա հոբելյանին։

Մխիթար Սեբաստացին նշանակալի դեր է ունեցել հայկական հոգևոր և մշակութային կյանքի ձևավորման գործում՝ անգնահատելի ներդրում ունենալով հայ գրականության, կրթության և հոգևոր երաժշտության զարգացման մեջ։

Ծրագրում ընդգրկված են Մխիթար Սեբաստացու գործերը՝ Նորայր Հարությունյանի մշակումներով։

Ծրագիր՝

  • Երանուհի Մարիամ
  • Անճառին խորան
  • Զքեզ, սուրբ Հայր Անտոնիէ
  • Օրօր Ա
  • Օրոր Բ
  • Օրոր Գ
  • Գովեալ դասուցն հրեղինաց
  • Աղաչեմ զքեզ, Աստուածածին
  • Երկիր և երկինք
  • Օրհներգ առ Սուրբ Հովսեփ
  • Գոչեմ առ Քեզ

-Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։
-Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։

Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ

Համերգի գլխավոր գործընկերն է «Լենդմարկ Կապիտալ» ընկերությունը, գործընկերներն են Իտալիայի Հանրապետության դեսպանություն Հայաստանում, «ԱԿԲԱ ԲԱՆԿ»  և «Մեգերյան կարպետ» ընկերությունները։

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

05 դեկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Դեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի փակման հանդիսավոր համերգը` նվիրված Վ.Ա. Մոցարտի 270 –ամյակին:
Համերգին ելույթներով հանդես կգան երգեհոնահարներ Վահագն Մարգարյանը, Թերեզա Ոսկանյանը, Հարություն Թագվորյանը, Լուսինե Հարությունյանը, Աննա Բակունցը, Կարինե Հովհաննիսյանը, Արմեն Աղաջանյանը, Լուսին Սառաջյանը, ինչպես նաև Գալինա Ցոլակյանը (սոպրանո), Հայկուհի Հակոբյանը (ֆլեյտա) և Նարինե Ենգիբարյանը (դաշնամուր):

Ծրագրում՝

ՎԱՀԱԳՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ 
• Վ. Ա. Մոցարտ. Ֆանտազիա ռե մինոր, K. 397
• Վ. Ա. Մոցարտ. Ռոնդո ռե մաժոր, K. 485
ԹԵՐԵԶԱ ՈՍԿԱՆՅԱՆ 
• Վ. Ա. Մոցարտ. "Ave Verum Corpus", K.618 
• Վ. Ա. Մոցարտ. Եկեղեցական սոնատ Nօ17 դո մաժոր, K.336
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱԳՎՈՐՅԱՆ 
• Վ. Ա. Մոցարտ. Ալեմանդա դո մաժոր սյուիտից, K.399
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱԳՎՈՐՅԱՆ, ԳԱԼԻՆԱ ՑՈԼԱԿՅԱՆ (սոպրանո) 
• Վ. Ա. Մոցարտ. Ալելուիա "Exultate Ubilate" –ից, K.165: Մենակատար՝ 
ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԱՆՆԱ ԲԱԿՈՒՆՑ
• Վ. Ա. Մոցարտ. Նախերգանք «Կախարդական սրինգ» օպերայից, K.620 (փոխ. երգեհոնի համար՝ 4 ձեռքով)
ԼՈՒՍԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ (ֆլեյտա)
• Վ. Ա. Մոցարտ. Եկեղեցական սոնատ No. 2 սի-բեմոլ մաժոր, K. 68/41i (փոխ. ֆլեյտայի և երգեհոնի համար)
ԿԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
• Վ.Ա.Մոցարտ. Ադաջիո լարային քառյակից No.19 դո մաժոր, K.465 (փոխ. երգեհոնի համար)
• Վ.Ա.Մոցարտ.  Փոքր ժիգա սոլ մաժոր, K.574 
ԱՆՆԱ ԲԱԿՈՒՆՑ 
• Վ.Ա.Մոցարտ. Նախերգանք դո մաժոր սյուիտից, KV.399
ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ 
• Վ.Ա.Մոցարտ. Սիմֆոնիա # 25, 1-ին մաս, K.183 
ԼՈՒՍԻՆ ՍԱՌԱՋՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ (դաշնամուր)
• Սոնատ 2 դաշնամուրի համար 3-րդ մաս, K.448 
ԱՐՄԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ, ԹԵՐԵԶԱ ՈՍԿԱՆՅԱՆ
• Նախերգանք "Ֆիգարոյի ամուսնությունը" օպերայից (փոխ.  դաշնամուրի և երգեհոնի համար)

Տոմսերի արժեքը՝ 3000 - 5000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

09 դեկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հանուն առողջ սերնդի» խորագրով բարեգործական մեծ գալա համերգը։
Մեկ բեմում կհամախմբվեն հայկական դասական, ժողովրդական, հեղինակային, ջազային և ռոք երաժշտության լավագույն ներկայացուցիչները՝ միավորվելով հանուն կարևոր նպատակի։
Համերգի ողջ հասույթը կուղղվի պատանի Անդրեաս Արծրունու բուժմանը Գերմանիայում։

Դասական
• Լուսինե Ազարյան
• «Աննա Մայիլյան վոկալ տրիո»
• «ԱՐԱՐ» երգչախումբ
• «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբ
• KV ART ensemble
•Հովհաննես Մանուկյան. երգեհոն

Ֆոլկ
• Արսեն Գրիգորյան (Մրո)
• Արսեն Պետրոսյան. դուդուկ
• Միքայել Ոսկանյան. թառ
• «Գաթա Բենդ»

Ջազ
• Վահագն Հայրապետյան. դաշնամուր

Ռոք
• Մհեր Մանուկյան «ԼԱՎ ԷԼԻ» ռոք խումբ
• «NEMRA» ռոք խումբ

Բարդեր
• Էդուարդ Զորիկյան
• Վախթանգ Հարությունյան
• Հայկ Պետրոսյան

Վահան Արծրունի
• Անաիս Արծրունի
• Նելլի Մանուկյան. Ֆլեյտա
• Մադաթ Ավանեսով. դաշնամուր

Տոմսերի արժեքը՝ 5000 - 10000 դրամ  
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։

12 դեկ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հայաստանի  Հանրային  Ռադիոյի  «Արևիկ» մանկապատանեկան  անսամբլ. «Համերգ  ընկերների  համար»

Կամերային երաժշտության ազգային կենտրոնն ու Հայաստանի Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնեն «Համերգ ընկերների համար» խորագրով տոնական համերգը։

Երեկոյի հատուկ հյուրը «Արևիկ» անսամբլի բարեկամը՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանն է։

  • «Արևիկ»  անսամբլի  գեղարվեստական  ղեկավար, կոմպոզիտոր՝ Վահե  Հայրապետյան
  • Վոկալի  մասնագետ՝ Նաիրա  Մելիքյան
  • Պարուսույց՝ Ալինա  Միքայելյան
  • Ադմինիստրատիվ  պատասխանատու՝ Քրիստինա  Կարապետյան
  • Համերգի  պրոդյուսեր՝ Շավարշ  Վարդանյան

  Ծրագրում՝

  • Արամ  Սաթյան
  • Կոնստանտին  Պետրոսյան
  • Ռոբերտ  Ամիրխանյան
  • Վահե  Հայրապետյան
  • Էդմոնդ  Մակարյան
  • Գայանե  Աղայան
  • Երգեր  սիրված  մուլտֆիլմերից

Տոմսի արժեքը՝  3000-5000 ՀՀ դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը