Համերգներ

Գալիք համերգներ
07 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ միասին վայելելու համաշխարհային կոմպոզիտորների կամերային երաժշտության վառ և սիրված ստեղծագործություններ։
Համերգը կղեկավարի Նարեկ Հախնազարյանը։
ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։

Ծրագիր՝
• Վ․ Ա․ Մոցարտ. Դիվերտիմենտո ֆա մաժոր, K. 138/125c
• Անտոնին Դվորժակ. Սերենադ լարայինների համար մի մաժոր, Op. 22
• Գուստավ Հոլսթ. Սուրբ Փոլի սյուիտ, Op. 29, No. 2
• Պյոտր Իլյիչ Չայկովսկի. «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» , Op. 70: II. Ադաջիո Կանտաբիլե


Տոմսերի արժեքը՝  3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120
[/hy]
[en]
NCOA & Narek Hakhnazaryan

The National Chamber Orchestra of Armenia invites you on May 7 at 7:00 PM to the Komitas Chamber Music Hall to enjoy an evening of vibrant and beloved chamber music masterpieces by world-renowned composers.
The concert will be conducted by Narek Hakhnazaryan.
NCOA Artistic Director and Principal Conductor: Vag Papian

In the program:
• W. A. Mozart: Divertimento in F major, K. 138/125c
• Antonín Dvořák: Serenade for Strings in E major, Op.22 
• Gustav Holst: St. Paul Suite, Op. 29, No. 2
• P. I. Tchaikovsky: Souvenir de Florence, Op. 70: II. Adagio cantabile

Ticket prices: 3000–7000 AMD
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
For more information: 010 52-67-18
Box office: 010 58-60-46, 055 220-120

[/en]

12 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Մայիսի 12-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա պորտուգալացի հանրաճանաչ կիթառահար Պեդրո Ռոդրիգեսի մենահամերգը:
Կհնչեն պորտուգալացի, կուբացի, իտալացի և հայ հեղինակների ստեղծագործություններ:

Ծրագիր՝
• Խոսե Դուարտե Կոստա (1921-2004). «Բալլադ մենության մասին», «Քայլերթ»
• Լուիս Խոսե Մարիա Օլիվեյրա (1821-1883). «Մեծ վարիացիաներ»
• Անտոնիո Պինյո Վարգաս (1951). «Խաղալիքներ», «Թոմ Վեյթս» (մշ.՝. Պեդրո Ռոդրիգես)
• Սբ. Գրիգոր Նարեկացի (951–1003). «Հավուն-հավուն» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Էդվարդ Միրզոյան (1921-2012). «Տխուր վալս» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Ավանդական. «Արի իմ Սոխակ» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Նուչչո դ'Անջելո (1955). «Երկու լիդիական երգ»
• Լուիս Կարվալյո (1974). «Արաբեսկ I», «Արաբեսկ II» (համաշխարհային պրեմիերա)
• Լեո Բրաուվեր (1939). «Սոնատ 1»

Պեդրո Ռոդրիգեսի մասին

Նյու Յորքի «Artist’s International Auditions», Հռոմի «Concorso Sor» և «Prémio Jovens Músicos» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև քսանից ավելի մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ Salieri-Zinetti (Փարիզ), Montélimar (Մոնտելիմար), Valencia (Վալենսիա) և Sernancelhe (Սերենսելե) Պեդրո Ռոդրիգեսը Ավեյրոյի համալսարանի դոցենտ է, INET-md-ի ինտեգրված հետազոտող, երաժշտության մագիստրոսական ծրագրի տնօրեն, UA աշնանային փառատոների գեղարվեստական ղեկավար և UA գլխավոր խորհրդի անդամ:
Որպես մենակատար նա հանդես է եկել աշխարհի լավագույն համերգասրահներում, հանդիսացել է ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 60 ստեղծագործությունների առաջին կատարողը:
Պեդրո Ռոդրիգեսը պարբերաբար հրավիրվում է վարպետության դասեր անցկացնելու Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի համալսարաններում:


Տոմսերի արժեքը՝ 3000-8000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

13 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Ջիովաննի Պերգոլեզի. «Ստաբատ Մատեր» | Տաղարան-45

Մայիսի 13-ին՝ ժամը19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի  համերգը:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան

Մենակատարներ՝

- Եվա Կարագյան. սոպրանո
- Սյուզաննա Ավետիքյան. մեցցո սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր
- Զավեն Հարությունյան. ֆագոտ
- Քրիստինե Չթչյան. ջութակ

  Ծրագրում՝ 

1. Ջիովաննի Բատտիստա Պերգոլեզի. «Ստաբատ Մատեր»
2. Անտոնիո Վիվալդի. Կոնցերտ ֆագոտի և նվագախմբի համար լյա մինոր
                 1. Allegro
                 2. Andante
                 3. Allegro

3.Անտոնիո Վիվալդի. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար սի մինոր. (պրեմիերա)
                1. Allegro
                2. Largo
                3. Allegro

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ  դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

15 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Մայիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: 
Մենահամերգով հանդես կգա երգեհոնահար Լուսինե Հարությունյանը։

Երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև սոպրանո Արփինե Հարությունյանը, ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանը, դաշնամուր՝ Աննա Բակունց:

Ծրագրում՝ 
1. Ժան-Ժակ Բովարլե-Շարպանտիե. Grand Choeur՝ Դյումոնի արքայական մեսսայից
2. Յոհան Սեբաստիան Բախ. Պաստորալ Ֆա մաժոր, BWV 590 
I. Alla Siciliana
II. Allemande
III. Aria
IV. Alla Gigue
3. Ջուզեպպե Ջորդանի. «Caro mio ben»
Արփինե Հարությունյան (սոպրանո), Աննա Բակունց (դաշնամուր)
4. Յոհան Սեբաստիան Բախ. «Erbarm' dich mein, o Herre Gott», BWV 721
5. Անտոնիո Վիվալդի / Ջեմինիանո Ջակոմելիի. «Sposa son disprezzata»` «Bajazet» օպերայից 
Արփինե Հարությունյան (սոպրանո), Աննա Բակունց (դաշնամուր)
6. Յոհան Սեբաստիան Բախ. Ֆանտազիա և ֆուգա սոլ մինոր, BWV 542
7. Օլիվիե Մեսիյան. «O sacrum convivium» (երգեհոնի փոխադրություն՝ Լուսինե Հարությունյան)
8. Խոակին Ռոդրիգո. Հատվածներ «Fantasía para un gentilhombre» (Հայաստանյան պրեմիերա)
- Españoleta y Fanfare de la Caballería de Nápoles - Danza de las Hachas
Հայկուհի Հակոբյան (ֆլեյտա)
9. Անտոնիո Սարտորիո. Կլեոպատրայի արիա «Quando voglio» («Giulio Cesare in Egitto» օպերայից)
Արփինե Հարությունյան (սոպրանո), Աննա Բակունց (դաշնամուր)
10. Յոհան Սեբաստիան Բախ. Ֆուգա «Ժիգա» սոլ մաժոր, BWV 577
11. Հանս-Անդրե Շտամմ. Rondo alla Celtica (Հայաստանյան պրեմիերա)

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ 

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

15 մյս
Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
Գնել տոմս

Մայիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը։

Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան։

Համերգին կհնչեն հայ կոմպոզիտորների լավագույն խմբերգերը՝ Կոմիտասից մինչ մեր օրեր։

Համերգը տեղի է ունենում Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 60-ամյա հոբելյանական համերգաշրջանի շրջանակում։

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ

16 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

«Անուշ անուրջով». Երևանի պետական կամերային երգչախումբ 30

Մայիսի 16-ին՝ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երևանի պետական կամերային երգչախմբի համերգը: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։

Այս համերգով մեկնարկում է Երևանի պետական կամերային երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգաշարը:

Ծրագրում՝

1.Կոմիտա.Հատվածներ հոգևոր խմբերգերից
2.Կոմիտաս.Աշխարհիկ խմբերգեր

  • Հայ գեղջուկ երգեր և պարերգեր, Շար Ա
  • Հայ գեղջուկ պարերգեր, Շար Բ
  • Հայ գեղջուկ պարերգեր, Շար Դ

3.Հատվածներ Շարերից
4.Էդգար Հովհաննիսյան. Խմբերգեր
5.Ժողովրդական երգերի մշակումներ

Տոմսի արժեքը՝2000-3000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը