Համերգներ

Գալիք համերգներ
27 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Հունիսի 27-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ: Մենահամերգով հանդես կգա երգեհոնահար Արմեն Աղաջանյանը։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան նաև թավջութակահար Անդրանիկ Աղաջանյանը, ջութակահար Ադրինե Աղաջանյանը և քանոնահարներ Դիանա Վարդանյանն ու Մերի Մուսինյանը:

Ծրագրում՝
• Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Պասակալիա սոլ մինոր №7 սյուիտից, HWV 432 (փոխադրումը երգեհոնի համար՝ Մաուրիցիո Մաչելայի) 
• Յոհան Սեբաստիան Բախ.  Խորալային պրելյուդ Գերմանական երգեհոնային մեսայից «Հիսուս Քրիստոսը՝ մեր Փրկիչը, ով հեռացրեց մեզնից Աստծո բարկությունը, BWV 688 (թավջութակ՝ Անդրանիկ Աղաջանյան)
• Յոհան Սեբաստիան Բախ. Սոնատ երգեհոնի և թավջութակի համար, BWV 1029 (թավջութակ՝ Անդրանիկ Աղաջանյան)
• Յոհան Սեբաստիան Բախ. Պրելյուդ և ֆուգա սի մինոր, BWV 544
• Յոհան Սեբաստիան Բախ. Խորալային պրելյուդ «Փրկիր ինձ Տեր Աստված», BWV 721
• Գաբրիել Ֆորե. Պավանա op. 50/փոխադրումը երգեհոնի համար՝ Ալան Բրյունետի/
• Գաբրիել Ֆորե. Հատված Ռեքվիեմից՝  «Libera me» (թավջութակ՝ Անդրանիկ Աղաջանյան)
• Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Հատված Ռեքվիեմից՝ «Lacrimosa» (ջութակ՝ Ադրինե Աղաջանյան, թավջութակ՝ Անդրանիկ Աղաջանյան)
• Կոմիտաս-Քեշիշեան. Գոհութիւն (քանոն՝  Դիանա Վարդանյան, Մերի Մուսինյան)
• Ջորջ Թալբեն-Բոլ. Վարիացիաներ Պագանինիի թեմայով պեդալի համար

Տոմսերի արժեքը՝ 2000 - 4000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

06 հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հուլիսի 6-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի «Ցոլուն աստղեր» խորագրով համերգը՝ նվիրված երաժշտարվեստում իրենց ուրույն հետքն ու ստեղծագործական ձեռագիրը թողած հինգ կին կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան

«Ցոլուն աստղեր» խորագրով համերգը հնարավորություն է բացահայտելու տարբեր ժամանակաշրջաններ և երաժշտական աշխարհներ ներկայացնող կին հեղինակների ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացված Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։

Ծրագրում՝

Վարդ Մանուկյան
•    «Լուսեղեն երազ» (3 մասից բաղկացած), խոսք՝ Ավ. Իսահակյան
Աննա Ազիզյան
•    «Բարև», խոսք` Պաղտասար Դպիր 
•    «Հոպինա», խոսք՝ ժողովրդական
•    «Նանիկ», մշ․՝ Էդ. Ավագյան, խոսք՝ ժողովրդական 
•    «Ծափին», մշ.՝ Էդ. Ավագյան 
•    «Նանիկ»,  մշ.՝ Էդ Ավագյան, խոսք՝ ժողովրդական
Նաիրա Դիվանյան
•    «Այս աշունը», խոսք` Հրաչյա Բեյլերյան 
•    «Խաղիկ», խոսք` Հրաչյա Բեյլերյան
Արմենուհի Կարապետյան
•    «Աղոթք» ըստ Նարեկացու 
Հովհաննես Թումանյանի խոսքերով`
•    «Ցոլուն աստղեր» 
•    «Եկավ գարուն» 
•    «Արտուտիկ» 
•    «Հայոց լեռներում»
Ֆաննի Մենդելսոն
•    «Abendlich» (Երեկո)

Տոմսի արժեքը՝ 2000, 3000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120

08 հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հուլիսի 8-ին` ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Ազնավուր․հավերժ մեղեդիներ» խորագրով համերգը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի և մենակատարների մասնակցությամբ։

Երգչախումբը կներկայացնի լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի  հանրաճանաչ ստեղծագործությունների բազմաձայն մշակումներ՝ համադրելով դասական և ժամանակակից մոտեցումները։ 

Մենակատարներ`

Մավր Մկրտչյան, Ռազմիկ Բաղդասարյան, Արամ Ավետիսյան, Քերոբ Հովելյան, Մարինե Սաղաթելյան, Աբել Աբելյան։

Դաշնամուր և մշակումներ՝ Կարեն Անանյան

Ծրագրում՝
Շառլ Ազնավուր
1.    «Կոմեդիանտներ»
2.    «Դեռ երեկ»
3.    «Վենետիկ առանց քեզ»
4.    «Մեռնել սիրելով»
5.    «Նրանք ընկան»
6.    «Բոհեմ»
7.    «Ֆորմիդաբլե»
8.    «Մնա»
9.    «Մամա»
10.    «Նա»
11.    «Հավերժ սեր»
12.    «Երբ սիրում ես ինձ»
13.    «Ավե Մարիա»
14.    «Քեզ համար Հայաստան»

Տոմսերի արժեքը` 3000, 4000, 5000, 7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

09 հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
«Անգլիական միջնադարյան և բարոկ երաժշտություն». Տաղարան-45

Հուլիսի 9-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Անգլիական միջնադարյան և բարոկ երաժշտություն»  խորագրով Հնագույն երաժշտության «Տաղարան»  համույթի  համերգը:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:

 Մենակատարներ՝

Միջազգային մրցույթների դափնեկիրներ՝ Լուսինե Մարկոսյան, Գայանե Ղամբարյան, Գալինա Ցոլակյան, Արամո Մամիկոնյան, Հովսեփ Նշանյան

 Ծրագիր՝

  1. «The British Grenadiers »
  2. «Sigh no more Ladies »
  3. «Begone, dull care »
  4. «Drink to me only»
  5. «The Barly mow»
  6. «The happy clown »
  7. «Men of Harlech»
  8. Ռիչարդ Լեվերիջ
  • «The roast beef of old England»

       9.Հենրի Պյորսել.

  • Դիդոնայի արիան «Դիդոնա և Էնեաս» օպերայից
  • Նախերգանք «Դիդոնա և Էնեաս» օպերայից

       10.Գիլս Ֆարնաբի.

  • «Pearce did dance»

        11.Թոմաս Մորլի.

  • «April is in my mistress' heart»
  • «Now is the month of maying»
  • «It was a lover and his lass»
  • «My bonny lass»

      12.Կլավեսինի սյուիտ

Գործիքավորումը և մշակումները՝ Սեդրակ Երկանյանի

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ                    

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

10 հլս
Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
Գնել տոմս

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 10-ին՝ ժամը 20:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հրավիրում է «Ամռան գիշեր» խորագրով ազգային երաժշտությամբ պարուրված անմոռանալի երաժշտական երեկոյի՝ վայելելու հայկական սիրված երգերը «Կաթիլ» խմբի յուրօրինակ մատուցմամբ։

Ծրագրում՝ 
Ակն, Լազպարի, Խիո խիո, Կալին Խոտը, Հովերին, Բռուն, Ըմ Խորոդիկ, Ցայգանվագ, Գերմեր, Կուզիմ, Աղբրի ճամբին, Ռիննո, Զուրփիջինե աղջքենին, Սոնա յար, Կաքավիկ:

Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 8000, 10000 դրամ

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46

13 հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Հուլիսի 13-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի լարային նվագախումբը: 
Դիրիժոր՝ փոխգնդապետ Բաստիեն Ստիլ:  
Համերգի մենակատարն է թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը (Ֆրանսիա): 

Ծրագրում՝
• Ժան-Բատիստ Դավո. Համերգային սիմֆոնիա հայրենասիրական մոտիվներով, Allegro moderato
• Կամիլ Սեն-Սանս. Թավջութակի կոնցերտ թիվ 1, Allegro non troppo – Allegro con moto – Molto allegro
Մենակատար՝ Աստղիկ Սիրանոսյան
• Միշել Լեգրան. «Էշի կաշին», Նախերգանք, «Ռոշֆորի աղջիկները»` Մեդլի 
• Սիրիլ Լեն. Հայկական մեղեդիներ
Մենակատար՝ Աստղիկ Սիրանոսյան
• Շառլ Ազնավուր. «Լա Բոհեմ», «For me, formidable», «Տարե՛ք ինձ» 

Տոմսերի արժեքը՝ 
Պարտեր 1-3-րդ կարգ 5000դր., 
4-6-րդ կարգ 4000դր.,
7-13-րդ կարգ 3000դր. 
Ամֆիթատրոն 1-2-րդ կարգ 4000դր.,
3-5-րդ կարգ  3000դր.,
Օթյակներ 3000դր

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

16 հլս
Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
Գնել տոմս
Հուլիսի 16-ին՝ ժամը 20։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում Հայաստանի պետական ջազ նվագախումբը հանդես կգա վառ ու յուրահատուկ ծրագրով՝ ներկայացնելով ժամանակակից ջազային երաժշտության տարբեր գույներն ու տրամադրությունները։

Համերգին կհնչեն արդի հայկական, ինչպես նաև արտասահմանյան ջազային արվեստի լավագույն նմուշներից։
Գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան։

Սիրով սպասում ենք ձեզ՝ ներկա գտնվելու այս յուրահատուկ համերգային երեկոյին։

Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18

Տոմսարկղ` (010) 58-60-46

18 հլս
Կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմ
Գնել տոմս
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 18-ին՝ ժամը 20:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում հրավիրում է Արսեն Պետրոսյան քառյակի համերգին: Համերգի հատուկ հյուրն է բաս դուդուկուկահար Սեսար Վեասը՝ Չիլից։


• Արսեն Պետրոսյան. դուդուկ
• Աստղիկ Սնեցունց. քանոն
• Վլադիմիր Պապիկյան. սանթուր
• Ավետիս Քեոսեյան. դհոլ, դափ
• Սեսար Վեաս. բաս դուդուկ, Չիլի

Արսեն Պետրոսյան Քառյակը հիմնադրվել է 2018 թվականին՝ հանրահայտ դուդուկահար Արսեն Պետրոսյանի կողմից, որը համարվում է իր սերնդի հայկական դուդուկի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը։

Քառյակի ստեղծման հիմնական նպատակը հայկական ավանդական և հոգևոր երաժշտությունը միջազգային լսարանին ներկայացնելն է։ Համույթի երգացանկը ներառում է հայկական հնագույն ու խորհրդավոր երաժշտություն՝ ընդգրկելով Հայաստանի պատմական ժամանակագրության տարբեր դարաշրջաններ և ժանրեր։

Համույթը ելույթ է ունեցել այնպիսի նշանավոր բեմերում, ինչպիսիք են՝ Wiener Konzerthaus (Վիեննա), Salle Cortot (Փարիզ), Concertgebouw Brugge (Բրյուգե), Great Amber (Լիեպայա) և բազմաթիվ այլ հեղինակավոր համերգային հարթակներում։

Ծրագրում՝ հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտություն։

Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ

28 հլս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հուլիսի 28-ին՝ ժամը 20:30-ին, սիրով հրավիրում է «Եվ արտակարգ` ոչինչ…» խորագրով գրական-երաժշտական երեկոյին։ 

Խոսքի և մեղեդու ներդաշնակ համադրությամբ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը, դաշնակահար Կարեն Անանյանը և ֆլեյտահար Մերի Մանուկյանը:

Ծրագրում՝ Համո Սահյան, Միսաք Մեծարենց, Ռուբեն Սևակ, Վահան Թեքեյան, Հրաչյա Սարուխան, Ջուլիետ Գրիգորյան, Զուլո (Սամվել Զուլոյան):

Տոմսերի արժեքը` 5000, 6000, 7000, 8000, 10000 ՀՀ դրամ

Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ 

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
 

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը