Սամվել Մեսրոպյան
Մասնաճյուղի ղեկավար
Ծննդյան տարեթիվ 16.09.1958թ.
Կրթությունը
1965-1975թթ. Սովորել և ավարտել է Երևանի Ե. Չարենցի անվ. թիվ 67 անգլերենի թեքումով միջնակարգ դպրոցը:
1975-1980թթ. Սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգո ֆակուլտետը:
1995թ. Ավարտել է Հայաստանի և Ֆրանսիայի առևտրի պալատների կազմակերպած բարձրագույն դասընթացները` “Միջազգային առևտուր և բիզնես ծրագիր” մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձը
1977-1985թթ. Աշխատել է Երևանի “Երազ” ավտոգործարանում` որպես կոնվեերի գլխավոր օպերատոր, ավագ վարպետ, ինժեներ- կոնստրուկտոր, վերանորոգման բազայի պետ:
1985-1995թթ. Աշխատել է Երևանի հիդրոապարատների գործարանում` որպես գլխավոր էներգետիկ:
1995-1998թթ. Աշխատել է “Ջինջ” ինժեներախորհրդատվական ընկերությունում` որպես կոմերցիոն տնօրեն:
1998-2005թթ. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության` Մշակույթի Զարգացման Բարեգործական Հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն:
2003- 2011թթ. “Օվացիա” պրոդյուսերական կենտրոն ՍՊԸ-ի համահիմնադիր, մշակութային ծրագրերի տնօրեն:
2013 թ.ից Վաստակավոր կոլեկտիվ «Կոմիտասի» անվան ազգային լարային քառյակ ՊՈԱԿ-ի տնօրեն
2021 թ.-ից Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Կոմիտասի անվան ազգային քառյակ մասնաճյուղի ղեկավար:
2019թ.-ին ՀՀ նախագահի կողմից պարգեվատրվել է Երախտագիտության մեդալով:
2023թ. -ից Առնո Բաբաջյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն:
Ամուսնացած է ունի զավակ, թոռնուհի:
Գործունեությունը
1999-2003թթ. Մշակույթի նախարարության “6-րդ հարկ” ցուցասրահում կազմակերպել է 150-ից ավելի անհատական, խմբակային ցուցահանդեսներ` ժամանակակից, ճանաչված, նոր սերնդի հայ և օտարազգի նկարիչների, քանդակագործների աշխատանքներով` գեղանկար, քանդակ, գրաֆիկա, բատիկ, գոբելեն և այլն:
- Կազմակերպել է համատեղ ցուցահանդեսներ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Չինաստանի, Բելոռուսիայի դեսպանատների հետ:
- Մանկական աշխատանքների բարեգործական ցուցահանդեսներ է կազմակերպել Լոս-Անջելեսում, Գյումրիում, Արցախում` “Մեկ ազգ, մեկ մշակույթ” փառատոնի շրջանակներում:
-Գյումրիում Ե. Չարենցի անվ. միջնակարգ դպրոցի ցուցասրահում կազմակերպել է աշակերտների մանրանկարների ցուցահանդես:
1999-2003թթ. Մշակույթի նախարարության, “Հովնանյան Ինտերնեյշնլ” հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է լավագույն երգի “Սայաթ-Նովա” համահայկական ամենամյա երգի մրցանակաբաշխությունը, հանդիսացել է փառատոնի տնօրեն, կազմկոմիտեի անդամ:
2000-2003թթ. Հայաստանի մարզերում կազմակերպել է լավագույն երգի “Սայաթ-Նովա” համահայկական ամենամյա երգի մրցանակաբաշխության դափնեկիրների համերգաշարերը:
2000-2003թթ. Մշակույթի նախարարության, “Հովնանյան Ինտերնեյշնլ” հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է արվեստի և գրականության “Վահագն” համահայկական մրցանակաբաշխությունը, հանդիսացել է փառատոնի տնօրեն, կազմկոմիտեի անդամ:
2001թ. Մշակույթի նախարարության, Երևանի պետական մնջախաղի թատրոնի հետ համատեղ կազմակերպել է “Նազենիկ” մնջախաղի միջազգային փառատոնը, հանդիսացել է փառատոնի գործադիր տնօրեն:
2002թ. “Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում” ծրագրի շրջանակներում կազմակերպել է համերգներ Արցախում, Մալիշկայում, Գյումրիում և գալա-համերգ Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:
2002թ. “Ռոմանսիադա” միջազգային մրցույթի շրջանակներում Կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համատեղ կազմակերպել է մրցույթի անդրկովկասյան փուլի եզրափակիչ համերգները` Կոմպոզիտորների միության դահլիճում և մարզահամերգային համալիրում, որպես մրցույթի գործադիր տնօրենը:
2003թ. Մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել է “Հայ Ֆեստ” միջազգային թատերական փառատոնը, որպես գործադիր տնօրեն:
2004թ. Կազմակերպել է մոսկվաբնակ ջութակահար Կարեն Շահգալդյանի բարեգործական համերգաշարը Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը, Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Ա. Խաչատրյան համերգասրահում` սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ: Հանդիսացել է ծրագրի հեղինակ, պրոդյուսեր:
2006-2010թթ. “Ոսկե կիթառ” հեղինակային երգի հանրապետական փառատոնի համհեղինակ, տնօրեն:
2007-2010թթ.Կազմակերպել է “Ոսկե կիթառ” հեղինակային երգի հանրապետական փառատոնի շրջանակներում համերգներ Դիլիջանում, Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանավանում, Երևանում:
2008թ. Ծաղկաձորում կայացած “Առնո Բաբաջանյան” երգի միջազգային առաջին փառատոնի նախագծի հեղինակ, փառատոնի տնօրեն:
2009թ. Համա-Հ.Մ.Ը. Մ.-ական 8-րդ մարզախաղերի կազմկոմիտեի անդամ, Հանրապետության հրապարակում կայացած մասնակիցների շքերթի, բացման արարողության և գալա-համերգի գեղարվեստական ղեկավար, տնօրեն:
2009-2010թթ. “Ոսկրածուծի հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամի “Փրկիր մեկ կյանք” ծրագրի , պրոդյուսեր:
2009թ. Երևանի Սիրահարների այգում կազմակերպել է համերգ-ակցիա` լեյկեմիայով հիվանդների օգնելու նպատակով դոնորագրում իրականացնելու համար` “Փրկիր մեկ կյանք” ծրագրի շրջանակներում:
2010թ. “Ոսկրածուծի հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամի, Արցախի Մշակույթի, Առողջապահության նախարարությունների հետ համատեղ Արցախի Սպայի տանը կազմակերպել է համերգ-ակցիա` լեյկեմիայով հիվանդների օգնելու նպատակով դոնորագրում իրականացնելու համար:
2000 - 2012թթ. Կազմակերպել է մի շարք մշակութային միջոցառումներ, համերգներ Երևանում, մարզերում, Արցախում, այդ թվում` Վ. Վարդանյանի “Քեզ եմ նվիրում” խորագրով հեղինակային ռոք համերգը, Քրիստ Մանարյանի հեղինակային համերգը, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Արմանուշ Հակոբյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակին նվիրված համերգը, “Հայրենի հող” խորագրով համերգ-ակցիան, Դավիթ Ամալյանի “Հոգու հնչյուն” խորագրով մենահամերգը: Վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան պետական քառյակի համերգը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում, նվիրված կանանց միջազգային օրվան:
2012-ից Կազմակերպում է Վաստակավոր կոլեկտիվ “Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի” համերգները և հյուրախաղերը՝ որպես քառյակի տնօրեն, իսկ 2021 թ.-ից՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մասնաճյուղի ղեկավար: