Սամվել Մեսրոպյան
Մասնաճյուղի ղեկավար
Ծննդյան տարեթիվ՝ 16.09.1958թ.
Կրթությունը
1965-1975թթ. Սովորել և ավարտել է Երևանի Ե. Չարենցի անվ. թիվ 67 անգլերենի թեքումով միջնակարգ դպրոցը:
1975-1980թթ. Սովորել և ավարտել է Կ. Մարքսի անվ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգո ֆակուլտետը:
1995թ. Ավարտել է Հայաստանի և Ֆրանսիայի առևտրի պալատների կազմակերպած բարձրագույն դասընթացները՝ «Միջազգային առևտուր և բիզնես ծրագիր» մասնագիտությամբ:
Աշխատանքային փորձը
1977-1985թթ. Աշխատել է Երևանի «Երազ» ավտոգործարանում՝ որպես կոնվեերի գլխավոր օպերատոր, ավագ վարպետ, ինժեներ-կոնստրուկտոր, վերանորոգման բազայի պետ:
1985-1995թթ. Աշխատել է Երևանի հիդրոապարատների գործարանում՝ որպես գլխավոր էներգետիկ:
1995-1998թթ. Աշխատել է «Ջինջ» ինժեներախորհրդատվական ընկերությունում՝ որպես կոմերցիոն տնօրեն:
1998-2005թթ. Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության՝ Մշակույթի Զարգացման Բարեգործական Հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն:
2003-2011թթ. «Օվացիա» պրոդյուսերական կենտրոն ՍՊԸ-ի համահիմնադիր, մշակութային ծրագրերի տնօրեն:
2013 թ.-ից Վաստակավոր կոլեկտիվ «Կոմիտասի» անվան ազգային լարային քառյակ ՊՈԱԿ-ի տնօրեն:
2021 թ.-ից Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Կոմիտասի անվան ազգային քառյակ մասնաճյուղի ղեկավար:
2019թ.-ին ՀՀ նախագահի կողմից պարգեվատրվել է Երախտագիտության մեդալով:
2023թ.-ից Առնո Բաբաջյանի անվան մշակութային հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն:
Ամուսնացած է, ունի զավակ, թոռնուհի:
Գործունեությունը
1999-2003թթ. Մշակույթի նախարարության «6-րդ հարկ» ցուցասրահում կազմակերպել է 150-ից ավելի անհատական, խմբակային ցուցահանդեսներ՝ ժամանակակից, ճանաչված, նոր սերնդի հայ և օտարազգի նկարիչների, քանդակագործների աշխատանքներով՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա, բատիկ, գոբելեն և այլն:
* Կազմակերպել է համատեղ ցուցահանդեսներ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Չինաստանի, Բելոռուսիայի դեսպանատների հետ:
* Մանկական աշխատանքների բարեգործական ցուցահանդեսներ է կազմակերպել Լոս-Անջելեսում, Գյումրիում, Արցախում՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի շրջանակներում:
* Գյումրիում Ե. Չարենցի անվ. միջնակարգ դպրոցի ցուցասրահում կազմակերպել է աշակերտների մանրանկարների ցուցահանդես:
1999-2003թթ. Մշակույթի նախարարության, «Հովնանյան Ինտերնեյշնլ» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է լավագույն երգի «Սայաթ-Նովա» համահայկական ամենամյա երգի մրցանակաբաշխությունը, հանդիսացել է փառատոնի տնօրեն, կազմկոմիտեի անդամ:
2000-2003թթ. Հայաստանի մարզերում կազմակերպել է լավագույն երգի «Սայաթ-Նովա» համահայկական ամենամյա երգի մրցանակաբաշխության դափնեկիրների համերգաշարերը:
2000-2003թթ. Մշակույթի նախարարության, «Հովնանյան Ինտերնեյշնլ» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է արվեստի և գրականության «Վահագն» համահայկական մրցանակաբաշխությունը, հանդիսացել է փառատոնի տնօրեն, կազմկոմիտեի անդամ:
2001թ. Մշակույթի նախարարության, Երևանի պետական մնջախաղի թատրոնի հետ համատեղ կազմակերպել է «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը, հանդիսացել է փառատոնի գործադիր տնօրեն:
2002թ. «Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է համերգներ Արցախում, Մալիշկայում, Գյումրիում և գալա-համերգ Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:
2002թ. «Ռոմանսիադա» միջազգային մրցույթի շրջանակներում Կոմպոզիտորների և երաժշտագետների միության հետ համատեղ կազմակերպել է մրցույթի անդրկովկասյան փուլի եզրափակիչ համերգները՝ Կոմպոզիտորների միության դահլիճում և մարզահամերգային համալիրում, որպես մրցույթի գործադիր տնօրենը:
2003թ. Մշակույթի նախարարության հետ համատեղ կազմակերպել է «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որպես գործադիր տնօրեն:
2004թ. Կազմակերպել է մոսկվաբնակ ջութակահար Կարեն Շահգալդյանի բարեգործական համերգաշարը Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը, Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Ա. Խաչատրյան համերգասրահում՝ սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ: Հանդիսացել է ծրագրի հեղինակ, պրոդյուսեր:
2006-2010թթ. «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի համհեղինակ, տնօրեն:
2007-2010թթ. Կազմակերպել է «Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնի շրջանակներում համերգներ Դիլիջանում, Վանաձորում, Ալավերդիում, Ստեփանավանում, Երևանում:
2008թ. Ծաղկաձորում կայացած «Առնո Բաբաջանյան» երգի միջազգային առաջին փառատոնի նախագծի հեղինակ, փառատոնի տնօրեն:
2009թ. Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական 8-րդ մարզախաղերի կազմկոմիտեի անդամ, Հանրապետության հրապարակում կայացած մասնակիցների շքերթի, բացման արարողության և գալա-համերգի գեղարվեստական ղեկավար, տնօրեն:
2009-2010թթ. «Ոսկրածուծի հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի «Փրկիր մեկ կյանք» ծրագրի պրոդյուսեր:
2009թ. Երևանի Սիրահարների այգում կազմակերպել է համերգ-ակցիա՝ լեյկեմիայով հիվանդների օգնելու նպատակով դոնորագրում իրականացնելու համար՝ «Փրկիր մեկ կյանք» ծրագրի շրջանակներում:
2010թ. «Ոսկրածուծի հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի, Արցախի Մշակույթի, Առողջապահության նախարարությունների հետ համատեղ Արցախի Սպայի տանը կազմակերպել է համերգ-ակցիա՝ լեյկեմիայով հիվանդների օգնելու նպատակով դոնորագրում իրականացնելու համար:
2000-2012թթ. Կազմակերպել է մի շարք մշակութային միջոցառումներ, համերգներ Երևանում, մարզերում, Արցախում, այդ թվում՝ Վ. Վարդանյանի «Քեզ եմ նվիրում» խորագրով հեղինակային ռոք համերգը, Քրիստ Մանարյանի հեղինակային համերգը, Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դասախոս, դոցենտ Արմանուշ Հակոբյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակին նվիրված համերգը, «Հայրենի հող» խորագրով համերգ-ակցիան, Դավիթ Ամալյանի «Հոգու հնչյուն» խորագրով մենահամերգը: Վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան պետական քառյակի համերգը ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում, նվիրված կանանց միջազգային օրվան:
2012-ից Կազմակերպում է Վաստակավոր կոլեկտիվ «Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի» համերգները և հյուրախաղերը՝ որպես քառյակի տնօրեն, իսկ 2021 թ.-ից՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մասնաճյուղի ղեկավար: