Գալիք համերգներ
Կիթառի երաժշտության երեկո
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա կիթառի երաժշտության երեկո։
Համերգային ծրագրով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Հակոբ Ջաղացպանյանը և միջազգային մրցույթների դափնեկիր Բարդի Մինասյանը։
Երեկոյի ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և լատինաամերիկյան կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120






