Համերգներ

Գալիք համերգներ
26 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

«Մաշտոց-Կոմիտաս». ՀՊԿՆ և ԵՊԿԵ

Հունիսի 26-ին՝ ժամը 19:30, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հանդիսատեսի բազմաթիվ խնդրանքով, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը իրականացնում է Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային նախագիծը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի  կատարմամբ կհնչեն Սբ. Մեսրոպ Մաշտոցի V-րդ դարի շարականները Վահան Արծրունու մեկնաբանությամբ և Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրված նրա «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան

Դիրիժոր` Նարեկ Ավագյան

Բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը հաղորդակցվելու մաշտոցյան մեր ինքնությունը կերտող երաժշտության, կոմիտասյան բյուրեղային մաքրության բանաստեղծության և կոմպոզիտոր Վահան Արծրունու ներդաշնակ երաժշտական աշխարհի հետ։

Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը