Կամերային երաժշտության ազգային կենտրոնը մեկնարկում է Բացօթյա համերգաշարը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան զբոսայգու բացօթյա բեմում։
Առաջին համերգը տեղի կունենա հունիսի 21-ին՝ ժամը 20։30-ին, ելույթով հանդես կգա Կադանս անսամբլը «Կադանսը բաց երկնքի տակ» գեղեցիկ համերգային ծրագրով։
Ծրագրում՝
Աստոր Պիացոլայի, Վալտեր Ռիոսի և հայկական ժողովրդական ստեղծագործություններ։
Նվագախումբ՝
- Սոֆի Միքայելյան. դաշնամուր
- Վարազդատ Խաչումյան. ջութակ
- Բորիս Եգանյան. ակորդեոն
- Հակոբ Ջաղացպանյան. կիթար
- Գուրգեն Ամիրյան. Կոնտրաբաս
«Կադանս» անսամբլի գեղարվեստական ղեկավար՝ Ասատուր Քալաշյան։
Այդ երեկո «Գեղեցիկ է Երևանը՝ մանավանդ գիշերով» արտահայտությունը կյանքի կկոչեն Կադանս անսամբլը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ վերածելով այն երաժշտական իրականության։
Արվեստի նրբագեղությունն արդեն ունի հասցե՝ Բաց երկնքի տակ։
Տոմսերի արժեքը՝ 3000 - 10000 դրամ
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46






