Գալիք համերգներ
11
հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Լևոն Չիլինկիրեան և Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի ամվան կամերային երաժշտության տանը կկայան Հայաստանի պետական կամերային նվագախմբի և Լևոն Չիլինկիրեանի համատեղ համերգը:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
Լևոն Չիլինկիրեան. Դիրիժոր, ջութակ/Մեծ Բրիտանիա
Համերգը կղեկավարի և որպես ջութակի մենակատար հանդես կգա Մեծ Բրիտանիայից ժամանած հայ անվանի երաժիշտ Լևոն Չիլինկիրեանը։
Ծրագիր՝
Մաս I
- Ֆելիքս Մենդելսոն. Լարային սիմֆոնիա №10, սի մինոր, MWV N 10
- Հենրի Պյորսել.«Ֆանտազիա»
- Նիկոս Սկալկոտաս . 5 հունական պարեր, AK 11b՝ լարային նվագախմբի համար
- Էպիրոտիկոս
- Կրետիկոս
- Ցամիկոս
- Արկադիկոս
- Կլեֆտիկոս
Մաս II
- Յոհան Սեբաստիան Բախ. Ֆուգա լա մինոր, BWV 947
- Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ադաջիո և ֆուգա սոլ մինոր, K. 546
- Լյուդվիգ վան Բեթհովեն. Մեծ ֆուգա, Op. 133
Տոմսերի արժեքը՝ 3000–7000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120






