Գալիք համերգներ
«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» դարձել են Հայաստանի պետական կամերային նվագախմբի կարևոր միջոցառումներից մեկը։
Այս տարի ևս Ֆրանկոֆոնիայի օրերի ամենամյա տոնակատարության շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը կազմակերպել են երեք համերգից բաղկացած համերգաշար։ Առաջին համերգը տեղի կունենա մարտի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան
Մենակատարներ՝
Ֆրանսուա Պինո-Բենուա․ ջութակ (Ֆրանսիա)
Ջուլիետա Վարդանյան․ դաշնամուր (Հայաստան)
Ծրագրում կհնչեն ֆրանսիացի կոմպոզիտորներ՝ Կլոդ Դեբյուսիի, Շառլ Գունոյի, Ժյուլ Մասնեի, Կամիլ Սեն-Սանսի և Էռնեստ Շոսոնի ստեղծագործությունները։
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000, 7000 դրամ
Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է։
Տեղեկությունների համար՝ 010 52-67-18
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120






