Գալիք համերգներ
18
փտվ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Փետրվարի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի հատուկ համերգ՝ նվիրված ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, նշանավոր կոմպոզիտոր և մշակութային գործիչ Էդվարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակին։
Երաժշտական երեկոն կմեկնարկի բարոկկո երաժշտության բացառիկ գործով՝ Յոհան Սեբաստիան Բախի Նվագախմբային սյուիտ №3 ռե մաժոր (BWV 1068) ստեղծագործության կատարմամբ։
Համերգի երկրորդ մասում հանդիսատեսը կվայելի Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար» ստեղծագործությունը, որը համարվում է 20-րդ դարի հայկական սիմֆոնիկ երաժշտության կարևոր գլուխգործոցներից մեկը։
Համերգը կղեկավարի դիրիժոր Վահագն Պապյանը։
Ծրագրում՝
Յոհան Սեբաստիան Բախ. Նվագախմբային սյուիտ № 3 ռե մաժոր, BWV 1068 Էդվարդ Միրզոյան. Սիմֆոնիա լարային նվագախմբի և գոսերի համար
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ։
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20






