Համերգներ

Գալիք համերգներ
20 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
30 տարվա դադարից հետո Երևանում կհնչի Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմ»-ը։
Ապրիլի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, դիրիժոր Յարոսլավ Բիչկովի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդիսատեսին կներկայացնեն Յոհաննես Բրամսի նշանավոր ստեղծագործությունը՝ «Գերմանական ռեքվիեմ»-ը։
Երևանյան հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու 19-րդ դարի հոգևոր-խորալային երաժշտության գլուխգործոցներից մեկը։ Գրված 1865–1868 թվականներին՝ կոմպոզիտորի մոր և նրա մտերիմ ընկեր ու ուսուցիչ Ռոբերտ Շումանի մահվան ազդեցությամբ, «Գերմանական ռեքվիեմ»-ը համարվում է Բրամսի ամենախորքային և մարդասիրական ստեղծագործություններից մեկը։ Այն կազմված է յոթ մասից և առաջին անգամ ամբողջական հնչել է 1869 թվականին Լայպցիգում։
Ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ այն գրված է ոչ թե լատիներեն պատարագի տեքստերով, այլ Մարտին Լյութերի գերմաներեն Աստվածաշնչից ընտրված հատվածներով: 
Յոթ մասից բաղկացած այս լայնածավալ ստեղծագործությունը (մոտ 65–80 րոպե) Բրամսի մարդասիրական խոր մտորումն է կյանքի անցողիկության, ցավի և մխիթարության մասին։ Կոմպոզիտորը նույնիսկ նշել է, որ «գերմանական» բառը սիրով կփոխարիներ «մարդկային»-ով՝ ընդգծելով ստեղծագործության համամարդկային ուղերձը։


Կատարողներ՝

Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան

«Հովեր» պետական կամերային երգչախումբ
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով
(Terra Incognita Orchestra-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար)

Մենակատարներ՝
Աշոտ Ղանթարջյան. բարիտոն
Նվարդ Հովակիմյան. սոպրանո

Ծրագրում՝

Յոհաննես Բրամս. «Գերմանական ռեքվիեմ», Op. 45

• Selig sind, die da Leid tragen (Երանի նրանց, ովքեր սգավոր են)
• Denn alles Fleisch, es ist wie Gras (Քանզի ամեն մարմին նման է խոտի)
• Herr, lehre doch mich (Տեր, սովորեցրու ինձ)
• Wie lieblich sind deine Wohnungen (Որքան սիրելի են Քո բնակարանները)
• Ihr habt nun Traurigkeit (Այժմ դուք տխուր եք)
• Denn wir haben hie keine bleibende Statt (Քանզի մենք այստեղ մնայուն քաղաք չունենք)
• Selig sind die Toten (Երանի մեռելներին)

Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

23 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Ապրիլի 23-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան:

Ծրագրում՝


Գաբրիել Ֆորե.
o «Ռեքվիեմ»
o «Պավանա»
o «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով»

Մենակատարներ՝                                 
Սոֆյա Սայադյան. սոպրանո
Արամ Ավետիսյան. բարիտոն
Արմեն Աղաջանյան. երգեհոն

Տոմսերի արժեքը` 2000-5000 ՀՀ դրամ

Պարտեր
1-3-րդ կարգ 5000 դր․,
4-6-րդ կարգ 4000 դր․,
7-10-րդ կարգ 3000 դր․,
11-13-րդ կարգ 2000դր.,
Ամֆիթատրոն
1-2-րդ կարգ 3000 դր․,
3-5-րդ կարգ 2000 դր․,
Օթյակներ 2000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

26 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Կոմիտասի անվան ազգային քառյակ  և Արմինե Գրիգորյան

Ապրիլի 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված Դմիտրի Շոստակովիչի 120-ամյակին:

Համերգին որպես հրավիրված դաշնակար հանդես կգա Արմինե Գրիգորյանը:

Ծրագրում՝

  • Սերգեյ Ռախմանինով. Ռոմանս  (անավարտ  կվարտետից)
  • Սերգեյ Ռախմանինով. «Էլեգիական տրիո» N1, սոլ մինոր
  • Գուստավ Մալեր. Դաշնամուրային կվարտետ
  • Դմիտրի Շոստակովիչ. Լարային կվարտետ  N 8

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46

27 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Էդվարդ Միրզոյան 105

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երեկո՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 105-ամյակին: Երեկոյի ընթացքում ելույթով հանդես կգան մեծահամբավ ջութակահարՍերգեյ Խաչատրյանը, դաշնակահար Շաքե Թադևոսյանը և Միրզոյան լարային քառյակը:

Ծրագրում՝

Էդվարդ Միրզոյան

  1. Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
  2. <<Ալբոմ թոռնիկիս>>  դաշնամուրի համար
  3. Պոեմ դաշնամուրի համար
  4. Լարային կվարտետ
  5. Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում ջութակի և դաշնամուրի համար

Տոմսերի արժեքը՝ 3000 - 8000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

28 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

ԲԱԽ-341. ՏԱՂԱՐԱՆ-45

Ապրիլի 28 –ին՝ ժամը19:00 ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի  համերգը՝ նվիրված  Յոհան Սեբաստիան Բախ 341- ամյակին:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան

Մենակատարներ՝

-Լուսինե Մարկոսյան.մեցցո սոպրանո,միջազգային մրցույթների դափնեկիր

-Վահագն Մարգարյան.երգեհոն

 Ծրագիր՝

1.Յոհան Սեբաստիան Բախ.Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ռե մինոր  BWV 1052
2. Յոհան Սեբաստիան Բախ. Կանտատ N 170

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ  դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

[/en]

[en]

 

  BACH- 341:Tagharan – 45

  On  April 28 at 19:00 , at the Komitas Chamber Music Hall,    a concert of the “Tagharan” Ancient Music Ensemble will take place, dedicated to the dedicated to 341th anniversary of Johann Sebastian Bach.               

Artistic Director and Conductor: Sedrak Yerkanyan, Honored Cultural Worker of the Republic of Armenia.

 Soloists:
 -Lusine Markosyan: mezzo soprano, laureate  of  international competitions
 -Vahagn Margaryan:organ                      

 Program
1. Johann Sebastian Bach: Concerto for organ  and  orchestra in d minor BWV 1052
2. Johann Sebastian Bach: Cantat N170

Ticket price:     2000-5000 AMD 

ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
For information call: (010) 52-67-18
Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20

[/en]

29 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Ջազի միջազգային օրվա համընդհանուր միջազգային միջոցառումների շրջանակում ապրիլի 29-ին` 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կարեն Գրիգորյան քառյակի համերգը` նվիրված հայազգի աշխարհահռչակ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր և գործարար Ավո Ուվեզյանի 100-ամյակին:
Կհնչեն սիրված ջազային ստանդարտներ, ինչպես նաև Ա. Ուվեզյանի, Կ. Օրբելյանի, Ա. Բաբաջանյանի և հեղինակային ստեղծագործություններ:

Կարեն Գրիգորյան քառյակ՝
• Դավիթ Պետրոսյան. սաքսոֆոն
• Կարեն Գրիգորյան. դաշնամուր
• Միխայիլ Ֆոմինիխ. կոնտրաբաս
• Հարութ Հարությունյան. հարվածային գործիքներ

Տոմսերի արժեքը՝  3000-8000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

30 ապր
Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց
Գնել տոմս

Ապրիլի 30-ին՝ ժամը 19:00-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի Մեծ դահլիճում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը։

Երեկոյի ընթացքում կհնչեն տարբեր ժողովուրդների պարային ստեղծագործություններ՝ միավորելով մշակույթներն ու ռիթմերը մեկ բեմում։

Մասնակցում են՝

  • Կոմիտասի անվան ազգային քառյակ
  • Գրիգոր Առաքելյան (հայկական վիոլա)

Երաժշտական ծրագիրը կազմված է տարբեր երկրների լավագույն պարային ստեղծագործություններից՝ ներկայացված յուրահատուկ մեկնաբանությամբ։

Համերգը տեղի է ունենում Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի 60-ամյա հոբելյանական համերգաշրջանի շրջանակում։

Տոմսերի արժեքը՝ 1000 դրամ

 

 

30 ապր
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս

«Կարմեն սյուիտ». ՀՊԿՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտն ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնեն Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան

Համերգին կհնչեն Սառասատեի, Ֆորեի և Ռավելի ստեղծագործությունները, ինչպես նաև Բիզե-Շչեդրին համատեղ մշակմամբ «Կարմեն սյուիտ»-ը։

Մենակատար՝

  • Հրայր Կարապետյան. ջութակ (Հայաստան, Ֆրանսիա)

Դիրիժոր`

  •  Ռալֆ Զիգետի. Ֆրանսիա

Համերգի  հովանավոր՝ Երևանի կոնյակի գործարան՝ իր լեգենդար ARARAT կոնյակներով։

Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ |
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18

06 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Մայիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կլավեսինահար Վարվառա Մանուկյանի (Գերմանիա) և հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանի «Բախ և Նարեկացի՝ հավերժական զրույցներ» խորագրով համերգը։ 

Ծրագրում՝
-Բախ. Սոնատ վիոլա դա գամբայի և կլավեսինի համար հ. 2, ռե-մաժոր, BWV 1028
-Կոմիտաս. Գեղջկական երգեր՝ «Անտունի», «Ես աղջիկ եմ», «Ալագյազ», «Խնկի ծառ»
-Գրիգոր Առաքելյան. Պոեմ «Գոհար վարդ»՝ հիմնված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի վրա
-Կոմիտաս. Գեղջկական երգեր՝ «Երկինքն ամպել է», «Առնեմ երթամ», «Զար-զընգը»
-Գրիգոր Նարեկացի. «Հավուն-հավուն» (Տաղ Հարության)
-Բախ. Սարաբանդա թավջութակի 5-դ սյուիտից, BWV 1011
-Բախ. Սոնատ վիոլա դա գամբայի և կլավեսինի համար հ. 3, սոլ-մինոր

Երեկոն կվարի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18 
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

07 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ միասին վայելելու համաշխարհային կոմպոզիտորների կամերային երաժշտության վառ և սիրված ստեղծագործություններ։
Համերգը կղեկավարի Նարեկ Հախնազարյանը։
ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։

Ծրագիր՝
• Վ․ Ա․ Մոցարտ. Դիվերտիմենտո ֆա մաժոր, K. 138/125c
• Անտոնին Դվորժակ. Սերենադ լարայինների համար մի մաժոր, Op. 22
• Գուստավ Հոլսթ. Սուրբ Փոլի սյուիտ, Op. 29, No. 2
• Պյոտր Իլյիչ Չայկովսկի. «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» , Op. 70: II. Ադաջիո Կանտաբիլե


Տոմսերի արժեքը՝  3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120
[/hy]
[en]
NCOA & Narek Hakhnazaryan

The National Chamber Orchestra of Armenia invites you on May 7 at 7:00 PM to the Komitas Chamber Music Hall to enjoy an evening of vibrant and beloved chamber music masterpieces by world-renowned composers.
The concert will be conducted by Narek Hakhnazaryan.
NCOA Artistic Director and Principal Conductor: Vag Papian

In the program:
• W. A. Mozart: Divertimento in F major, K. 138/125c
• Antonín Dvořák: Serenade for Strings in E major, Op.22 
• Gustav Holst: St. Paul Suite, Op. 29, No. 2
• P. I. Tchaikovsky: Souvenir de Florence, Op. 70: II. Adagio cantabile

Ticket prices: 3000–7000 AMD
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
For more information: 010 52-67-18
Box office: 010 58-60-46, 055 220-120

[/en]

12 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Մայիսի 12-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա պորտուգալացի հանրաճանաչ կիթառահար Պեդրո Ռոդրիգեսի մենահամերգը:
Կհնչեն պորտուգալացի, կուբացի, իտալացի և հայ հեղինակների ստեղծագործություններ:

Ծրագիր՝
• Խոսե Դուարտե Կոստա (1921-2004). «Բալլադ մենության մասին», «Քայլերթ»
• Լուիս Խոսե Մարիա Օլիվեյրա (1821-1883). «Մեծ վարիացիաներ»
• Անտոնիո Պինյո Վարգաս (1951). «Խաղալիքներ», «Թոմ Վեյթս» (մշ.՝. Պեդրո Ռոդրիգես)
• Սբ. Գրիգոր Նարեկացի (951–1003). «Հավուն-հավուն» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Էդվարդ Միրզոյան (1921-2012). «Տխուր վալս» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Ավանդական. «Արի իմ Սոխակ» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Նուչչո դ'Անջելո (1955). «Երկու լիդիական երգ»
• Լուիս Կարվալյո (1974). «Արաբեսկ I», «Արաբեսկ II» (համաշխարհային պրեմիերա)
• Լեո Բրաուվեր (1939). «Սոնատ 1»

Պեդրո Ռոդրիգեսի մասին

Նյու Յորքի «Artist’s International Auditions», Հռոմի «Concorso Sor» և «Prémio Jovens Músicos» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև քսանից ավելի մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ Salieri-Zinetti (Փարիզ), Montélimar (Մոնտելիմար), Valencia (Վալենսիա) և Sernancelhe (Սերենսելե) Պեդրո Ռոդրիգեսը Ավեյրոյի համալսարանի դոցենտ է, INET-md-ի ինտեգրված հետազոտող, երաժշտության մագիստրոսական ծրագրի տնօրեն, UA աշնանային փառատոների գեղարվեստական ղեկավար և UA գլխավոր խորհրդի անդամ:
Որպես մենակատար նա հանդես է եկել աշխարհի լավագույն համերգասրահներում, հանդիսացել է ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 60 ստեղծագործությունների առաջին կատարողը:
Պեդրո Ռոդրիգեսը պարբերաբար հրավիրվում է վարպետության դասեր անցկացնելու Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի համալսարաններում:


Տոմսերի արժեքը՝ 3000-8000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը