Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա հայկական դաշնամուրային դպրոցի ամենավառ և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը:
Ծրագրում՝
• Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Ֆանտազիա ռե մինոր
• Ռոբերտ Շուման. Դավիդսբյունդլերների պարեր
• Ֆրեդերիկ Շոպեն. Մազուրկաներ
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000, 7000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
Երեք տասնամյակ՝ երաժշտական որոնումների, ստեղծագործական բացահայտումների և բեմական հանդիպումների ճանապարհին։
Երևանի պետական կամերային երգչախումբը հրավիրում է միասին տոնելու իր հիմնադրման 30-ամյակը՝ հոբելյանական գալա համերգով։
Համերգը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Հատուկ այս առիթով պատրաստված համերգային ծրագիրը կներկայացնի հայկական երաժշտության բազմաշերտ աշխարհը՝ Կոմիտասից մինչև մեր օրերի հայ կոմպոզիտորներ՝ համադրելով ավանդույթն ու ժամանակակից երաժշտական մտածողությունը։
Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան։
Հատուկ հյուրեր՝ Տիգրան Համասյան և Dialog Project։
Մենակատարներ`
• Նելլի Քալաշյան
• Ժաննա Դավթյան
• Գուրգեն Պողոսյան
• Ջեննի Նազարյան
Ծրագրում՝
• Կոմիտաս․
«Սոնա յար», «Երկնքի աստղերը» (Սկլա, սկլա), «Հեյ, գյուլ եմ», «Ծաղիկ ունեմ նարնջի», «Առավոտուն բարի լուս», «Քաղհան», «Շորորա, անուշ յար», «Խումար պառկե»,
• Էդգար Հովհաննիսյան․
«Ցորեն եմ ցանե»,
• Տիգրան Մանսուրյան․
«Արագիլ»,
• Արմենուհի Կարապետյան․
«Եկավ գարուն»,
• Տիգրան Համասյան․
«Հայրապետական մաղթերգ», «Ազգային ապաշխարության օրհներգ»
• Վահագն Բաբլոյան․
«Ամռան գիշեր», «Ջուր կուգեր»,
•Dialog Project-ի մասնակցությամբ՝ «Հով լինի», «Չինար ես», «Կաքավիկ»
Երգչախմբի հիմնադիրն է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար Հարություն Թոփիկյանը, ով ղեկավարել է այն 1996-ից մինչև 2021 թվականը։ Նրա գործունեությունը կարևոր դեր է ունեցել Կոմիտասի երաժշտության լայնածավալ ներկայացման և ձայնագրման գործում։ Հարգանքի տուրք մատուցելով այս ժառանգությանը՝ հոբելյանական համերգի ծրագիրը մեկնարկում է Կոմիտասի ստեղծագործություններով։
Տոմսերի արժեքը՝ 4000, 6000, 8000, 10000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության չորրորդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա համերգ` նվիրված Մակար Եկմալյանի 170-ամյակին:
Համերգին ելույթներով հանդես կգան երգեհոնահարներ Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, Թերեզա Ոսկանյանը, Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Աննա Առուստամյանը, Հովհաննես Մանուկյանը, Արփինե Հարությունյանը, ինչպես նաև սոպրանո Ռիտա Պետրոսյանը:
Ծրագրում՝
- Աննա Բակունց
Մակար Եկմալյան. «Հայր մեր»
Գրիգոր Առաքելյան. Չորս պրելյուդ «Մաշտոց» շարքից
- Հարություն Թագվորյան
Մակար Եկմալյան. «Սուրբ-սուրբ», «Ի կույս վիմեն»
Լուսինե Գրիգորյան. «Աղերս», խոսք՝ Կոմիտասի, կոմպոզիցիան երգեհոնի համար՝ Արսեն Հարությունյանի
Մենակատար՝ Ռիտա Պետրոսյան (սոպրանո)
- Արմեն Աղաջանյան
Մակար Եկմալյան. «Ամեն Հայր Սուրբ»
Վաչե Շարաֆյան. «Հետփայլ»
- Թերեզա Ոսկանյան
Մակար Եկմալյան. «Լցաք ի բարութեանց... », մշ.՝ Վ. Ստամբոլցյանի
Գրիգոր Նարեկացի/Երվանդ Երկանյան. « Աչքն ծով ի ծով, ծիծաղախիտ, ծավալանայր յառավոտուն...», « Հավիկ»
- Լուսինե Հարությունյան
Մակար Եկմալյան. «Գովեա Երուսաղեմ» (Զատկի շարական)
Միխաիլ Կոկժաև. «Պարզ մեղեդի»
- Հովհաննես Մանուկյան
Մակար Եկմալյան. «Խորհուրդ խորին»
Հովհաննես Մանուկյան. Երկու խորալ «Հիսուս Քրիստոս, մեր փրկիչ», «Նվիրում Սուրբ կույս Մարիամին»
- Աննա Առուստամյան
Մակար Եկմալյան. «Տեր ողորմեա»
Տիգրան Համբարյան – Պրելյուդ
- Արփինե Հարությունյան
Մակար Եկմալյան. «Յորժամ», մշակումը՝ Առնո Բաբաջանյանի
Անհայտ հեղինակ. «Խնկի ծառին նման ես»
Առնո Բաբաջանյան. «Վոկալիզ»
Փոխադրումները երգեհոնի համար՝ Արփինե Հարությունյանի
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի կազմավորման 45-ամյակին։ Բեմում կլինեն համույթի մենակատարները, ինչպես նաև համույթի հետ տարբեր տարիներին համագործակցած, միջազգային համբավ ունեցող մենակատարներ: Համերգային ծրագիրը ներկայացնում է «Տաղարան» համույթի 45-ամյա գործունեության ընթացքում ձևավորված բազմաշերտ երկացանկի ամենասիրված ստեղծագործությունները։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։
Մենակատարներ՝
- Գայանե Ղամբարյան. սոպրանո
- Գալինա Ցոլակյան. սոպրանո
- Լուսինե Մարկոսյան. մեցցո-սոպրանո
- Հովսեփ Նշանյան. բարիտոն
- Հասմիկ Հարությունյան. բլուլ
- Արտակ Ասատրյան. դուդուկ
- Թերեզա Ոսկանյան. երգեհոն
Հատուկ հյուրեր՝
- Անուշ Հովհաննիսյան. սոպրանո, Միացյալ Թագավորություն
- Իրինա Զաքյան. սոպրանո
- Նիկոլայ Մադոյան. ջութակ
Ծրագրում՝
Գերոնիմո Խիմենես. «Me llaman la primorosa», «Սևիլյան սափրիչը» սարսուելայից
Լուիջի Արդիտի. «Il Baccio»
Անտոնիո Վիվալդի. Ջութակի կոնցերտ RV 352, A dur
Հենրի Փյորսել. Շեփորի մեղեդի և արիա
Բարսեղ Կանաչյան. «Օրոր»
Խաչատուր Ավետիսյան. «Անընդհատ շարժում»
Համբարձում Բերբերյան. «Անոր»
Գուսան Շահեն. «Յար քու բարակ բոյին մեռնեմ», «Բինգյոլ»
Ժողովրդական երգերի և նվագների մշակումներ.
«Հովվի կանչ»
«Վայոց Ձորի հորովել»
«Ինջինար յար»
«Պարերգ Մուսալեռան»
«Վզնոցդ ես եմ նախշել»
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Պարտեր 1-5-րդ կարգ 5000 ՀՀ դրամ
6-13-րդ կարգ 3000 ՀՀ դրամ
Ամֆիթատրոն և օթյակ 2000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Կոմիտասի անվան ազգային քառյակը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված քառյակի երկարամյա ալտահար, Հայաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի 80-ամյակին։
Համերգին մասնակցում են՝
- Դավիթ Բաբայան. ջութակ
- Արփի Արաբյան. ջութակ
Ծրագրում՝ Հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։






