«Իսպանիայից եմ գալիս». Սարսուելաներ | Տաղարան համույթ-45
Մայիսի 27-ին` ժամը 19:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր Գայանե Ղամբարյանի «Իսպանիայից եմ գալիս» խորագրով մենահամերգը։
Երեկոյի ընթացքում կհնչեն հատվածներ իսպանական սարսուելաներից, ինչպես նաև իսպանական երգեր։
Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Ծրագիր՝
1-ին բաժին
- Պաբլո Լունա. «Իսպանիայից եմ գալիս» ՝ Կոնչայի ռոմանսը «Հրեա տղան» սարսուելայից
- Կարլոս Գուաստավինո. «Վարդը և ուռենին»
- Խերոնիմո Խիմենես. «Գրանադայի լեռները»՝ Մարիայի ռոմանսը «Նախահասիկը» սարսուելայից
- Միգել Սանդովալ. «Առանց քո սիրո»
- Միգել Մարկես. «Իմ արցունքները»՝ Մարգարիտայի ռոմանսը «Երկաթե մատանի» սարսուելայից
- Ագուստին Լարա. «Գրանադա»
2-րդ բաժին
- Ռուպերտո Չապի. «Կարֆելերաս», «Բանտարկյալների երգը»՝ Լուիզայի երգը «Զեբեդեոսի դուստրերը» սարսուելայից
- Ֆեդերիկո Մորենո Տորրոբա. «Լա Պետեներա»՝ Վալենտինայի ռոմանսը «Մարչենացի կինը» սարսուելայից
- Էռնեստո Լեկուոնա. «Մարիա Լա Օ»՝ Մարիա Լա Օյի ռոմանսը համանուն սարսուելայից
- Խերոնիմո Խիմենես և Մանուել Նյետո.«Ինձ անվանում են գեղեցկուհի»՝ Ելենայի արիան «Սևիլյան սափրիչը» սարսուելայից
- Խոսե Մարիա Կանո. «Լուսնի որդին»
Մշակումները և գործիքավորումը՝ Սեդրակ Երկանյանի
Համերգին մասնակցում է «Այաս» պարային դպրոցը։
Գեղարվեստական ղեկավար՝ Ասյա Թադեվոսյան:
Տոմսերի արժեքը՝
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20






