Համերգներ

Գալիք համերգներ
04 հնս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Հայաստանում Ուրուգվայի դեսպանությունը ներկայացնում են ուրուգվայական «Բատիմենտո Դուո»-ի «Tango Animal» խորագրով բացառիկ համերգը։
Հունիսի 4-ին՝ ժամը 19:30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու տանգոյի պատմության ամենանշանակալի ուրուգվայցի և արգենտինացի հեղինակների ստեղծագործությունները՝ ներկայացված յուրահատուկ և ժամանակակից մեկնաբանությամբ։
Համերգային ծրագիրը հիմնականում հիմնված է երաժիշտների վերջին՝ «Tango Animal» ալբոմի ստեղծագործությունների վրա:
«Բատիմենտո Դուոն» ուրուգվայական գործիքային անսամբլ է, որի կազմում են Իգնասիո Կոռեան և Անդրես Ռեյը: Հենվելով տարածաշրջանային երաժշտության վրա` ուսումնասիրում են տարբեր երաժշտական ոճեր՝ մասնագիտանալով Ռիո դե լա Պլատային բնորոշ ժանրերում, ինչպիսիք են՝ տանգոն, վալսը և միլոնգան:
Անսամբլը ելույթ է ունեցել Ուրուգվայի ամենահեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Սոլիս թատրոնում, Սալա Սիտառոսայում և Սալա Հուգո Բալսոյում (SODRE):
Երաժիշտները մասնակցել են միջազգային փառատոների, վարպետության դասերի և համերգային ծրագրերի աշխարհի տարբեր երկրներում՝ Կոլումբիայից ու Մեքսիկայից մինչև Ճապոնիա, Իսպանիա, Անգլիա, Ֆինլանդիա և Արգենտինա։

Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը