Գալիք համերգներ
Ապրիլի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգիչ Մավր Մկրտչյանի մենահամերգը։
Համերգին կհնչեն Կոմիտասի հոգևոր և աշխարհիկ երգերը՝ ներկայացնելով հայկական երաժշտական ժառանգության բազմազանությունն ու խորությունը։
Հանդիսատեսին սպասվում է գեղեցիկ համերգային ծրագիր՝ կենդանի նվագակցությամբ:
Համերգին ելույթներով հանդես կգան՝
Հայաստանի պետական կամերային նվագախումբը,
Հայաստանի պետական կամերային երգչախումբը,
Դաշնակահար Կարեն Անանյանը։
Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120






