Համերգներ

Գալիք համերգներ
15 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

 «Բարոկկո և ռոմանտիկ երաժշտություն». Տաղարան-45

 Ապրիլի 15–ին՝ ժամը19։00- ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Բարոկկո և ռոմանտիկ երաժշտություն» խորագրով Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի  համերգը:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան

Համերգին մասնակցությամբ հանդես կգան՝

  • Երկանյանյան դուետ

Մենակատարներ

  • Կամիլա Երկանյան. դաշնամուր
  • Լուսինե Առաքելյան. սոպրանո, միջազգային մրցույթի դափնեկիր

    Համերգն անց է կացվում Արվեստի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում:

   Ծրագիր՝

1. Ռոբերտ Շուման. հատվածներ «Պոետի սերը» վոկալ շարքից
2. Բենեդետտո Մարչելլո. «Il mio bel foco»
3. Գեորգ Ֆրիդերիկ Հենդել. Արիա «Dimmi crudele amore»՝ «Muzio Scevola» օպերայից
4. Յոհան Սեբաստիան Բախ. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, ռե մաժոր
5. Յոհան Սեբաստիան Բախ. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, ռե մինոր
6. Ֆրիդերիկ Շուբերտ. «Ֆանտազիա» ֆա մինոր, 4 ձեռքի համար
7.Յոհաննես Բրամս. «Հունգարական պար»,  սոլ մինոր  4 ձեռքի համար

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ

Պարտեր           1-5-րդ կարգ 5000 ՀՀ դրամ
                            6-13-րդ կարգ 3000 ՀՀ դրամ
Ամֆիթատրոն և օթյակ             2000 ՀՀ դրամ                                              

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

16 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Ապրիլի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված ջութակահար Արտաշես Մկրտչյանի ծննդյան 75 և ստեղծագործական գործունեության 55-ամյակներին։

Համերգին երլույթներով հանդես կգան Արտաշես Մկրտչյանը և իր սաները: 
Դաշնակահարներ՝ Հասմիկ Տեր-Անտոնյան, Շուշան Արևշատյան: 

Ծրագիր՝
-Յոհաննես Բրամս. Սոնատ ջութակի և դաշնամուրի համար
Արտաշես Մկրտչյան
-Էռնեստ Շոսոն. Պոեմ ջութակի և նվագախմբի համար, երկ 25
Արտաշես Մկրտչյան 
-Անտոնին Դվորժակ. Սլավոնական պար N 1  
Վիկտորյա Սոսյան(7-րդ դասարան)
-Մորիս Ռավել. «Գնչուհին» 
Մարիամ Հակոբյան(11-րդ դասարան)
-Էժեն Իզայի. Սոնատ մենանավագ N 3 
Լիլյա Քյուրքչյան (12-րդ դասարան)
-Կլոդ Դեբյուսի. «Վուշե մազերով աղջիկը», Սերգեյ Ռախմանինով. Սերենադ
Լիլիթ Մելքոնյան (բակալավրիատ 1-ին կուրս) 
-Ֆրից Կրեյսլեր. Ռեչիտատիվ և սկերցո
Ջեմմա Մանուկյան (բակալավրիատ 3-րդ կուրս)
-Էժեն Իզայի. Էլեգիական պոեմ
Արուսյակ Արևշատյան (մագիստրատուրա 1-ին կուրս)
-Պաբլո Սարասատե. «Խաբաներա»
Սյուզանա Ասատրյան (մագիստրատուրայի 1-ին կուրս)
-Էժեն Իզայի. Սոնատ մենանավագ N 6
Էլեն Մամիկոնյան(մագիստրատուրա 2-րդ կուրս)


Արտաշես Մկրտչյանի մասին
Համամիութենական մրցույթ դափնեկիր, Բորոդինի անվան քառյակի մրցույթի դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանը Արամ Խաչատրյան լարային քառյակի հիմնադիրն է և  Հայֆիլհարմոնիայի մենակատար։ 
Նա ուսանել է ժամանակի մեծագույն ջութակահար Ժան Տեր-Մերգերյանի դասարանում։ Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր սիմֆոնիկ և կամերային նվագախմբերի հետ, մասնակցել միջազգային հեղինակավոր փառատոների։ Հանդիսացել է հայ կոմպոզիտորների բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողը, որոնց մի մասը հատուկ գրվել և նվիրվել են իրեն։
Այսօր, Մկրտչյանի բազմաթիվ ուսանողներն աշխատում են Հայաստանի և արտերկրի հեղինակավոր  երաժշտական կառույցներում։ Իսկ մի քանիսը միջազգային բարձր ճանաչում վայելող ջութակահարներ են։  

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:

Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46
 

 

18 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

[/hy]Ապրիլի 18-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երգեհոնային երաժշտության համերգ՝ նվիրված հայ մեծանուն երգեհոնահար և հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանի 95-ամյակին:
Երեկոյի ընթացքում ելույթով հանդես կգան երգեհոնահարներ Թերեզա Ոսկանյանը, Հարություն Թագվորյանը, Լուսին Սառաջյանը, Արմեն Աղաջանյանը, Աննա Բակունցը, Լուսինե Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը:

Ծրագրում՝

Թերեզա Ոսկանյան
• Ներսես Շնորհալի. «Նոր ծաղիկ»
• Երվանդ Երկանյան. «Աղոթք» (Վահագն Ստամբոլցյանի հիշատակին)  
• Ջոն Սթենլի. Voluntary սոլ մաժոր

Դավիթ Հովհաննիսյան 
• Յոհան Պախելբել. Չակոնա ֆա մինոր 

Հարություն Թագվորյան
• Կոմիտաս. «Ամեն Հայր Սուրբ»
• Յոհան Սեբաստիան Բախ. Երեք խորալային պրելյուդ`«Հայր մեր որ երկնքում ես», BWV636, «Ես կանչում եմ քեզ, Տեր Հիսուս Քրիստոս», BWV 639, «Քրիստոսը մահվան կապանքների մեջ», BWV 625

Լուսին Սառաջյան
• Յոհան Սեբաստիան Բախ. «Տեր Հիսուս Քրիստոս, դիմիր մեզ», BWV 709 
• Յոհան Սեբաստիան Բախ. Տոկատ և ֆուգա ֆա մաժոր, BWV 540 

Արմեն Աղաջանյան
• Յոհան Սեբաստիան Բախ. Պրելյուդ և ֆուգա սի մինոր, BWV 544

Աննա Բակունց
Լուսինե Հարությունյան, դաշնամուր

• Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Կոնցերտ երգեհոնի համար # 6 սի բեմոլ մաժոր, op. 4 


Տոմսերի արժեքը՝ 2000 - 5000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

[/hy]
[en]

Organ music concert։ Vahagn Stamboltsyan-95

On April 18, at 7:00 PM, an organ music concert dedicated to the 95th anniversary of the great Armenian organist and founder of the Armenian organ school Vahagn Stamboltsyan, will take place at the Komitas Chamber Music Hall. The performers will be Tereza Voskanyan, Harutyun Tagvoryan, Lusin Sarajyan, Armen Aghajanyan, Anna Bakunts, Lusine Arutyunyan, David Hovhannisyan.

In the program:

Tereza Voskanyan
• Nerses Shnorhali: ''New flower''
• Yervand Yerkanyan: ''Prayer'' (In memory of Vahagn Stamboltsyan)
• John Stanley: Voluntary G major

David Hovhannisyan
• Johann Pachelbel: Ciacona in f-moll

Harutyun Tagvoryan
• Komitas: "Amen Holy is the Father"
• Johann Sebastian Bach: Three chorales ''Ich ruf zu dir, Herr Jesu Christ'', BWV 639, ''Vater unser in Himmelreich'', BWV636, ''Christ lag in Todes Banden'', BWV 625 

Lusin Sarajyan
• Johann Sebastian Bach: “Herr Jesu Christ, Dich Zu Uns Wend”, BWV 709
• Johann Sebastian Bach: Toccata and Fugue in F major, BWV 540 

Armen Aghajanyan
• Johann Sebastian Bach: Prelude and Fugue in B minor, BWV 544
 

Anna Bakunts
Lusine Arutyunyan, piano

• George Frideric Handel: Organ Concerto #6 in B-flat major, op. 4

Ticket prices: 2000 - 5000 AMD 
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
For information call: (010) 52-67-18
Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20
[/en]


 

20 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
30 տարվա դադարից հետո Երևանում կհնչի Յոհաննես Բրամսի «Գերմանական ռեքվիեմ»-ը։
Ապրիլի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, դիրիժոր Յարոսլավ Բիչկովի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդիսատեսին կներկայացնեն Յոհաննես Բրամսի նշանավոր ստեղծագործությունը՝ «Գերմանական ռեքվիեմ»-ը։
Երևանյան հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա ունկնդրելու 19-րդ դարի հոգևոր-խորալային երաժշտության գլուխգործոցներից մեկը։ Գրված 1865–1868 թվականներին՝ կոմպոզիտորի մոր և նրա մտերիմ ընկեր ու ուսուցիչ Ռոբերտ Շումանի մահվան ազդեցությամբ, «Գերմանական ռեքվիեմ»-ը համարվում է Բրամսի ամենախորքային և մարդասիրական ստեղծագործություններից մեկը։ Այն կազմված է յոթ մասից և առաջին անգամ ամբողջական հնչել է 1869 թվականին Լայպցիգում։
Ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ այն գրված է ոչ թե լատիներեն պատարագի տեքստերով, այլ Մարտին Լյութերի գերմաներեն Աստվածաշնչից ընտրված հատվածներով: 
Յոթ մասից բաղկացած այս լայնածավալ ստեղծագործությունը (մոտ 65–80 րոպե) Բրամսի մարդասիրական խոր մտորումն է կյանքի անցողիկության, ցավի և մխիթարության մասին։ Կոմպոզիտորը նույնիսկ նշել է, որ «գերմանական» բառը սիրով կփոխարիներ «մարդկային»-ով՝ ընդգծելով ստեղծագործության համամարդկային ուղերձը։


Կատարողներ՝

Հայաստանի պետական կամերային նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան

«Հովեր» պետական կամերային երգչախումբ
Երգչախմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով
(Terra Incognita Orchestra-ի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար)

Մենակատարներ՝
Աշոտ Ղանթարջյան. բարիտոն
Նվարդ Հովակիմյան. սոպրանո

Ծրագրում՝

Յոհաննես Բրամս. «Գերմանական ռեքվիեմ», Op. 45

• Selig sind, die da Leid tragen (Երանի նրանց, ովքեր սգավոր են)
• Denn alles Fleisch, es ist wie Gras (Քանզի ամեն մարմին նման է խոտի)
• Herr, lehre doch mich (Տեր, սովորեցրու ինձ)
• Wie lieblich sind deine Wohnungen (Որքան սիրելի են Քո բնակարանները)
• Ihr habt nun Traurigkeit (Այժմ դուք տխուր եք)
• Denn wir haben hie keine bleibende Statt (Քանզի մենք այստեղ մնայուն քաղաք չունենք)
• Selig sind die Toten (Երանի մեռելներին)

Տոմսերի արժեքը՝ 3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

23 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Ապրիլի 23-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան:

Ծրագրում՝


Գաբրիել Ֆորե.
o «Ռեքվիեմ»
o «Պավանա»
o «Հոգևոր օրհներգ Ժան Ռասինի բառերով»

Մենակատարներ՝                                 
Սոֆյա Սայադյան. սոպրանո
Արամ Ավետիսյան. բարիտոն
Արմեն Աղաջանյան. երգեհոն

Տոմսերի արժեքը` 2000-5000 ՀՀ դրամ

Պարտեր
1-3-րդ կարգ 5000 դր․,
4-6-րդ կարգ 4000 դր․,
7-10-րդ կարգ 3000 դր․,
11-13-րդ կարգ 2000դր.,
Ամֆիթատրոն
1-2-րդ կարգ 3000 դր․,
3-5-րդ կարգ 2000 դր․,
Օթյակներ 2000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20

26 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Կոմիտասի անվան ազգային քառյակ  և Արմինե Գրիգորյան

Ապրիլի 26-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված Դմիտրի Շոստակովիչի 120-ամյակին:

Համերգին որպես հրավիրված դաշնակար հանդես կգա Արմինե Գրիգորյանը:

Ծրագրում՝

  • Սերգեյ Ռախմանինով. Ռոմանս  (անավարտ  կվարտետից)
  • Սերգեյ Ռախմանինով. «Էլեգիական տրիո» N1, սոլ մինոր
  • Գուստավ Մալեր. Դաշնամուրային կվարտետ
  • Դմիտրի Շոստակովիչ. Լարային կվարտետ  N 8

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46

27 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Էդվարդ Միրզոյան 105

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա երեկո՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 105-ամյակին: Երեկոյի ընթացքում ելույթով հանդես կգան մեծահամբավ ջութակահարՍերգեյ Խաչատրյանը, դաշնակահար Շաքե Թադևոսյանը և Միրզոյան լարային քառյակը:

Ծրագրում՝

Էդվարդ Միրզոյան

  1. Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար
  2. <<Ալբոմ թոռնիկիս>>  դաշնամուրի համար
  3. Պոեմ դաշնամուրի համար
  4. Լարային կվարտետ
  5. Ինտրոդուկցիա և անընդհատ շարժում ջութակի և դաշնամուրի համար

Տոմսերի արժեքը՝ 3000 - 8000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

28 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

ԲԱԽ-341. ՏԱՂԱՐԱՆ-45

Ապրիլի 28 –ին՝ ժամը19:00 ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի  համերգը՝ նվիրված  Յոհան Սեբաստիան Բախ 341- ամյակին:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան

Մենակատարներ՝

-Լուսինե Մարկոսյան.մեցցո սոպրանո,միջազգային մրցույթների դափնեկիր

-Վահագն Մարգարյան.երգեհոն

 Ծրագիր՝

1.Յոհան Սեբաստիան Բախ.Կոնցերտ երգեհոնի և նվագախմբի համար ռե մինոր  BWV 1052
2. Յոհան Սեբաստիան Բախ. Կանտատ N 170

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ  դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ  Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010)526-718
Տոմսարկղ՝ (010)586-046, (055) 220-120

[/en]

[en]

 

  BACH- 341:Tagharan – 45

  On  April 28 at 19:00 , at the Komitas Chamber Music Hall,    a concert of the “Tagharan” Ancient Music Ensemble will take place, dedicated to the dedicated to 341th anniversary of Johann Sebastian Bach.               

Artistic Director and Conductor: Sedrak Yerkanyan, Honored Cultural Worker of the Republic of Armenia.

 Soloists:
 -Lusine Markosyan: mezzo soprano, laureate  of  international competitions
 -Vahagn Margaryan:organ                      

 Program
1. Johann Sebastian Bach: Concerto for organ  and  orchestra in d minor BWV 1052
2. Johann Sebastian Bach: Cantat N170

Ticket price:     2000-5000 AMD 

ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
For information call: (010) 52-67-18
Ticket office: (010) 58-60-46, (055) 22-01-20

[/en]

29 ապր
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Ջազի միջազգային օրվա համընդհանուր միջազգային միջոցառումների շրջանակում ապրիլի 29-ին` 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կարեն Գրիգորյան քառյակի համերգը` նվիրված հայազգի աշխարհահռչակ ջազ դաշնակահար, կոմպոզիտոր և գործարար Ավո Ուվեզյանի 100-ամյակին:
Կհնչեն սիրված ջազային ստանդարտներ, ինչպես նաև Ա. Ուվեզյանի, Կ. Օրբելյանի, Ա. Բաբաջանյանի և հեղինակային ստեղծագործություններ:

Կարեն Գրիգորյան քառյակ՝
• Դավիթ Պետրոսյան. սաքսոֆոն
• Կարեն Գրիգորյան. դաշնամուր
• Միխայիլ Ֆոմինիխ. կոնտրաբաս
• Հարութ Հարությունյան. հարվածային գործիքներ

Տոմսերի արժեքը՝  3000-8000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

30 ապր
Արամ Խաչատրյան համերգասրահ
Գնել տոմս

«Կարմեն սյուիտ». ՀՊԿՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը, ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտն ապրիլի 30-ին՝ ժամը 19։30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնեն Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կազմակերպված միջոցառումների եզրափակիչ գալա համերգը։
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան

Համերգին կհնչեն Սառասատեի, Ֆորեի և Ռավելի ստեղծագործությունները, ինչպես նաև Բիզե-Շչեդրին համատեղ մշակմամբ «Կարմեն սյուիտ»-ը։

Մենակատար՝

  • Հրայր Կարապետյան. ջութակ (Հայաստան, Ֆրանսիա)

Դիրիժոր`

  •  Ռալֆ Զիգետի. Ֆրանսիա

Համերգի  հովանավոր՝ Երևանի կոնյակի գործարան՝ իր լեգենդար ARARAT կոնյակներով։

Տոմսերի արժեքը՝ 3000-15000 դրամ |
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18

06 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Մայիսի 6-ին՝ ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա կլավեսինահար Վարվառա Մանուկյանի (Գերմանիա) և հայկական վիոլայի կատարող Գրիգոր Առաքելյանի «Բախ և Նարեկացի՝ հավերժական զրույցներ» խորագրով համերգը։ 

Ծրագրում՝
-Բախ. Սոնատ վիոլա դա գամբայի և կլավեսինի համար հ. 2, ռե-մաժոր, BWV 1028
-Կոմիտաս. Գեղջկական երգեր՝ «Անտունի», «Ես աղջիկ եմ», «Ալագյազ», «Խնկի ծառ»
-Գրիգոր Առաքելյան. Պոեմ «Գոհար վարդ»՝ հիմնված Գրիգոր Նարեկացու համանուն տաղի վրա
-Կոմիտաս. Գեղջկական երգեր՝ «Երկինքն ամպել է», «Առնեմ երթամ», «Զար-զընգը»
-Գրիգոր Նարեկացի. «Հավուն-հավուն» (Տաղ Հարության)
-Բախ. Սարաբանդա թավջութակի 5-դ սյուիտից, BWV 1011
-Բախ. Սոնատ վիոլա դա գամբայի և կլավեսինի համար հ. 3, սոլ-մինոր

Երեկոն կվարի երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։

Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 4000 դրամ

Մինչև 6 տարեկան երեխաների մուտքը արգելվում է։

Տեղեկությունների համար՝ 010 52-67-18 
Տոմսարկղ՝ 010 58-60-46, 055 220-120

07 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հրավիրում է մայիսի 7-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն՝ միասին վայելելու համաշխարհային կոմպոզիտորների կամերային երաժշտության վառ և սիրված ստեղծագործություններ։
Համերգը կղեկավարի Նարեկ Հախնազարյանը։
ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահագն Պապյան։

Ծրագիր՝
• Վ․ Ա․ Մոցարտ. Դիվերտիմենտո ֆա մաժոր, K. 138/125c
• Անտոնին Դվորժակ. Սերենադ լարայինների համար մի մաժոր, Op. 22
• Գուստավ Հոլսթ. Սուրբ Փոլի սյուիտ, Op. 29, No. 2
• Պյոտր Իլյիչ Չայկովսկի. «Հիշողություն Ֆլորենցիայի մասին» , Op. 70: II. Ադաջիո Կանտաբիլե


Տոմսերի արժեքը՝  3000-7000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120
[/hy]
[en]
NCOA & Narek Hakhnazaryan

The National Chamber Orchestra of Armenia invites you on May 7 at 7:00 PM to the Komitas Chamber Music Hall to enjoy an evening of vibrant and beloved chamber music masterpieces by world-renowned composers.
The concert will be conducted by Narek Hakhnazaryan.
NCOA Artistic Director and Principal Conductor: Vag Papian

In the program:
• W. A. Mozart: Divertimento in F major, K. 138/125c
• Antonín Dvořák: Serenade for Strings in E major, Op.22 
• Gustav Holst: St. Paul Suite, Op. 29, No. 2
• P. I. Tchaikovsky: Souvenir de Florence, Op. 70: II. Adagio cantabile

Ticket prices: 3000–7000 AMD
ENTRY FOR CHILDREN UNDER 6 YEARS OLD IS PROHIBITED.
For more information: 010 52-67-18
Box office: 010 58-60-46, 055 220-120

[/en]

12 մյս
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս
Մայիսի 12-ին՝ ժամը 19։30-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա պորտուգալացի հանրաճանաչ կիթառահար Պեդրո Ռոդրիգեսի մենահամերգը:
Կհնչեն պորտուգալացի, կուբացի, իտալացի և հայ հեղինակների ստեղծագործություններ:

Ծրագիր՝
• Խոսե Դուարտե Կոստա (1921-2004). «Բալլադ մենության մասին», «Քայլերթ»
• Լուիս Խոսե Մարիա Օլիվեյրա (1821-1883). «Մեծ վարիացիաներ»
• Անտոնիո Պինյո Վարգաս (1951). «Խաղալիքներ», «Թոմ Վեյթս» (մշ.՝. Պեդրո Ռոդրիգես)
• Սբ. Գրիգոր Նարեկացի (951–1003). «Հավուն-հավուն» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Էդվարդ Միրզոյան (1921-2012). «Տխուր վալս» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Ավանդական. «Արի իմ Սոխակ» (մշ.՝ Փարդի Մինասյան)
• Նուչչո դ'Անջելո (1955). «Երկու լիդիական երգ»
• Լուիս Կարվալյո (1974). «Արաբեսկ I», «Արաբեսկ II» (համաշխարհային պրեմիերա)
• Լեո Բրաուվեր (1939). «Սոնատ 1»

Պեդրո Ռոդրիգեսի մասին

Նյու Յորքի «Artist’s International Auditions», Հռոմի «Concorso Sor» և «Prémio Jovens Músicos» մրցանակների դափնեկիր, ինչպես նաև քսանից ավելի մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ Salieri-Zinetti (Փարիզ), Montélimar (Մոնտելիմար), Valencia (Վալենսիա) և Sernancelhe (Սերենսելե) Պեդրո Ռոդրիգեսը Ավեյրոյի համալսարանի դոցենտ է, INET-md-ի ինտեգրված հետազոտող, երաժշտության մագիստրոսական ծրագրի տնօրեն, UA աշնանային փառատոների գեղարվեստական ղեկավար և UA գլխավոր խորհրդի անդամ:
Որպես մենակատար նա հանդես է եկել աշխարհի լավագույն համերգասրահներում, հանդիսացել է ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 60 ստեղծագործությունների առաջին կատարողը:
Պեդրո Ռոդրիգեսը պարբերաբար հրավիրվում է վարպետության դասեր անցկացնելու Եվրոպայի, Ամերիկայի, Աֆրիկայի և Ասիայի համալսարաններում:


Տոմսերի արժեքը՝ 3000-8000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ 010 52-67-18
Տոմսարկղ` 010 58-60-46, 055 220-120

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը