«Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ»
Մարտի 14-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, տեղի կունենա «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը։
Հանդիսատեսը կբացահայտի երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհն նոր շնչով ու տրամադրությամբ։
Հեքիաթի ձևաչափով և սցենարական հետաքրքիր լուծումներով սիրված դերասանուհի Հասմիկ Վերդյանը խաղերի ու կատակների միջոցով երեխաներին կծանոթացնի երգեհոնի կախարդական աշխարհին՝ վերածելով սովորական երեկոն իսկական երաժշտական հեքիաթի։
Իսկ տաղանդավոր երգեհոնահարուհիներ Լուսինե Հարությունյանն ու Աննա Բակունցը կենդանի կատարումներով երեխաներին կտեղափոխեն երգեհոնի հնչյունների աշխարհ՝ Բախից մինչև Հարի Փոթերի գեղեցիկ մեղեդիներ։ Թզուկի դերում՝ երգեհոնահար Հարություն Թագվորյան։
Երեխաները ոչ միայն կլսեն երաժշտություն, այլև կդառնան պատմության մի մասը՝ մասնակցելով խաղերին ու բացահայտելով, թե ինչպես է երգեհոնը կարողանում խոսել երաժշտության լեզվով։
Սիրելի՛ ծնողներ, բաց մի թողեք այս երաժշտական հանդիպումը. սա բացառիկ հնարավորություն է՝ միավորելու արվեստն ու խաղը, կրթությունն ու զվարճանքը։
Տոմսերի արժեքը՝ 3000, 4000, 5000 դրամ
Պարտեր՝1-3-րդ կարգ 5000 ՀՀ դրամ
4-6-րդ կարգ 4000 ՀՀ դրամ
7-13-րդ կարգ 3000 ՀՀ դրամ
Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,
Տոմսարկղ` (010) 58-60-46






