Համերգներ

Գալիք համերգներ
25 փտվ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Փետրվարի 25-ին` ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը կներկայացնի Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգային երեկո։
Համերգը կղեկավարի Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։ 

Համերգի ընթացքում կներկայացվեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված Ավետիք Իսահակյանի խոսքերով։

Ծրագրում՝

-Ժողովրդական․ «Որսկան ախպեր»                                
-Արմեն  Տիգրանյան․ «Սեւ աչերեն»                                         
-Դանիել Ղազարյան․ «Գետակի վրա», «Քույր իմ նազելի»                     
-Վլադիլեն Բալյան․ «Տարիներ հետո»                         
-Էդուարդ  Միրզոյան․ «Երազ տեսա», «Ասում են թե»                              
-Էդուարդ Աբրահամյան․ «Ախ ես սիրու ճամփի ափում», «Հայրենիքիս»                        
-Ռոբերտ Մլքեյան․ «Բինգյոլ»
-Տիգրան Մանսուրյան. «Ծով», «Ռավենայում», «Արևելքի հավքը», «Ալագյազը աստղերի մեջ», «Լուսինն ինչպես կարապ», «Սև մութ ամպեր», «Ալագյազի լանջերում»

Բոլոր ստեղծագործությունների խոսքերի հեղինակն է Ավետիք Իսահակյանը։

Տոմսերի արժեքը՝ 2000-5000 ՀՀ դրամ

ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,  
Տոմսարկղ` (010) 58-60-46

Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը