Համերգներ

Գալիք համերգներ
20 փտվ
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
Գնել տոմս

Վալերիան Շիուկաշվիլի. դաշնամուրային մենահամերգ
Փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա անվանի վրացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր և մի շարք հեղինակավոր մրցույթների ժյուրիի անդամ Վալերիան Շիուկաշվիլիի առաջին մենահամերգը Հայաստանում:
Համերգը կազմակերպվում է «Պարոնյան» ընկերության և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։
Վալերիան Շիուկաշվիլին հանդիսանում է GENERALBASS Baroque Music International Piano Competition-ի գլխավոր և մշտական ժյուրիի անդամներից մեկը։
Երևանյան այս բացառիկ երեկոն ներկայացնում է Վալերիան Շիուկաշվիլիի նուրբ երաժշտական արվեստը, վիրտուոզ տեխնիկան և խորապես լիրիկական մեկնաբանությունները։
Ծրագիրը ներառում է երեք մեծ կոմպոզիտորների գոհարներ՝ ներկայացված մեկ մենահամերգի մեջ՝ իբրև երաժշտական ճամփորդություն դարերի միջով։
Մասնակիցներ՝
Վալերիան Շիուկաշվիլի. դաշնամուր (Վրաստան)

Ծրագրում՝
Դոմենիկո Սկարլատի. Սոնատներ 
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ. Սոնատ №10 Դո մաժոր
Ֆրեդերիկ Շոպեն. Մազուրկաներ
Վալերիան Շիուկաշվիլին նաև կանցկացնի անվճար վարպետաց դասեր՝ փետրվարի 21-ին և 22-ին Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում:
Վարպետաց դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել հետևյալ հղումով՝ www.generalbasscompetition.com/masterclasses կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝ 044 152240:

Տոմսերի արժեքը՝ 3000,5000,7000,10.000 ՀՀ դրամ
 
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18 
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20


Անուն Շարք Տեղ Գին Ջնջել
 
  Առկա տոմսեր Գին Քանակ
Ընտրեք քանակը և սեղմեք Շարունակել կոճակը