«Արքայական հունչեր, Ձոներգեր». «Տաղարան» համույթ
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի «Արքայական հունչեր, Ձոներգեր» խորագրով համերգը։
Համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։
Ծրագիր՝
1. Տիբո IV. «Վարդի Համբույրը» (շանսոն)
2. Հենրի VIII. «Մեկնումն իմ ամենամեծ ցավն է»
3. Մարգերիտ դը Նավար. «Նրան տեսնում են», «Սիրո երգի եղանակով»
4. Հենրի VIII. «Կանաչ թևքեր»
5. Թագավոր Արթուր. Հենրի Փյորսել «Չակոննա»
6. Ժան-Բատիստ Լյուլի. Օվերտյուր Սյուիտ 1, Պասակալյա, «2 Riturnelle»
7. Ժան-Բատիստ Լյուլի. «Պասակալյա» սոլ մինոր (Armide օպերայից)
8. Խոսրովիդուխտ. «Զարմանալի է ինձ»
9. Արամ Խաչատրյան. «Ձոներգ» (խոսքերի նոր տարբերակ՝ ըստ Էքնոսի)
10. Արթուր Շահնազարյան. «Օրհներգ» (խոսք՝ Դանիել Վարուժանի)
11. Երվանդ Երկանյան. «Հույս Հայաստանի» (խոսք՝ Երվանդ Երկանյանի)
Տոմսերի արժեքը՝ 2000 -3000 ՀՀ դրամ
ՄԻՆՉԵՎ 6 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20






