Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված համույթի կազմավորման 45-ամյակին։ Բեմում կլինեն համույթի մենակատարները, ինչպես նաև համույթի հետ տարբեր տարիներին համագործակցած, միջազգային համբավ ունեցող մենակատարներ: Համերգային ծրագիրը ներկայացնում է «Տաղարան» համույթի 45-ամյա գործունեության ընթացքում ձևավորված բազմաշերտ երկացանկի ամենասիրված ստեղծագործությունները։
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան։
Մենակատարներ՝
- Գայանե Ղամբարյան. սոպրանո
- Գալինա Ցոլակյան. սոպրանո
- Լուսինե Մարկոսյան. մեցցո-սոպրանո
- Հովսեփ Նշանյան. բարիտոն
- Հասմիկ Հարությունյան. բլուլ
- Արտակ Ասատրյան. դուդուկ
- Թերեզա Ոսկանյան. երգեհոն
Հատուկ հյուրեր՝
- Անուշ Հովհաննիսյան. սոպրանո, Միացյալ Թագավորություն
- Իրինա Զաքյան. սոպրանո
- Նիկոլայ Մադոյան. ջութակ
Ծրագրում՝
Գերոնիմո Խիմենես. «Me llaman la primorosa», «Սևիլյան սափրիչը» սարսուելայից
Լուիջի Արդիտի. «Il Baccio»
Անտոնիո Վիվալդի. Ջութակի կոնցերտ RV 352, A dur
Հենրի Փյորսել. Շեփորի մեղեդի և արիա
Բարսեղ Կանաչյան. «Օրոր»
Խաչատուր Ավետիսյան. «Անընդհատ շարժում»
Համբարձում Բերբերյան. «Անոր»
Գուսան Շահեն. «Յար քու բարակ բոյին մեռնեմ», «Բինգյոլ»
Ժողովրդական երգերի և նվագների մշակումներ.
«Հովվի կանչ»
«Վայոց Ձորի հորովել»
«Ինջինար յար»
«Պարերգ Մուսալեռան»
«Վզնոցդ ես եմ նախշել»
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Պարտեր 1-5-րդ կարգ 5000 ՀՀ դրամ
6-13-րդ կարգ 3000 ՀՀ դրամ
Ամֆիթատրոն և օթյակ 2000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Կոմիտասի անվան ազգային քառյակը ներկայացնում է հոբելյանական համերգ՝ նվիրված քառյակի երկարամյա ալտահար, Հայաստանի վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Ալեքսանդր Կոսեմյանի 80-ամյակին։
Համերգին մասնակցում են՝
- Դավիթ Բաբայան. ջութակ
- Արփի Արաբյան. ջութակ
Ծրագրում՝ Հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Տոմսերի արժեքը՝ 2000, 3000, 5000 ՀՀ դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 526-718։
Տոմսարկղ՝ (010) 586-046, (055) 220-120։
Կիոտոյի (Ճապոնիա), Մոսկվայի (Ռուսաստան) և Գրոնինգենի (Հոլանդիա) կոնսերվատորիաներում ուսանած, բազմաթիվ միջազգային մրցույթների դափներկիր Հիրոկո Ինոուէն ելույթներ է ունենում ամբողջ աշխարհում՝ հանդես գալով մենահամերգներով և համագործակցելով տարբեր նվագախմբերի հետ:
Հիրոկո Ինոուէն լուրջ, խորը և նուրբ երաժիշտ է, ում նրա երկացանկը աչքի է ընկնում կատարողականության արտասովոր լայնությամբ և ժանրերի բազմազանությամբ։
Միքայել Թարիվերդիևի ստեղծագործություներին զուգահեռ Հիրոկոն համերգին կներկայանա նաև ճապոնացի հեղինակների ստեղծագործությունների կատարմամբ:
Համերգն իրականացվում է «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Ծրագրում՝
Միտիո Միյագի. «Ծովը գարնանը»
Միքայել Թարիվերդիև. «Մայր տաճար», հեղինակային երգեհոնային իմպրովիզացիա՝ «Հնաոճ կատակերգություն» ֆիլմից
Միքայել Թարիվերդիև. «Կասանդրա», Երգեհոնի կոնցերտ # 1, op. 91
Յուի Կակինումա. «Լոտոս»
Միքայել Թարիվերդիև. «Բասսո օստինատո», Երգեհոնի #2 «Պոլիֆոնիկ տետր» կոնցերտից, op. 93
Տակաշի Յոշիմացու. «Պլեադների պարեր»
Միքայել Թարիվերդիև. «Փոքրիկ իշխանը»՝ «Ուղևորը «Հասարակածից» ֆիլմի երաժշտությունից
Միքայել Թարիվերդիև. «Ձյուն Լենինգրադի վրա»՝ «Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ» ֆիլմից
Տոմսերի արժեքը՝ 3000 - 8000 դրամ
Համերգը նախատեսված է 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար։
Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18
Տոմսարկղ` (010) 58-60-46, (055) 22-01-20






